Ջերմաստիճանային ցուցնակներ
From Wikipedia, the free encyclopedia
Ջերմաստիճանային ցուցանակներ, ջերմաստիճանի համադրելի թվային արժեքների համակարգեր։ Ջերմաստիճանն անմիջականորեն չափելի մեծություն չէ դրա արժեքը որոշում են ջերմաչափական նյութի որևէ ֆիզիկական հատկության (հեշտությամբ չափվող) ջերմաստիճանային փոփոխությամբ։ Ընտրելով ջերմաչափական նյութը և ֆիզիկական հատկությունը` անհրաժեշտ է տալ հաշվարկման սկզբնակետը և ջերմաստիճանի միավորի՝ աստիճանի չափը։ Այս եղանակով կազմվում են փորձնական (էմպիրիկ) ջերմաստիճանային ցուցանակներ․։
Ջերմաստիճանային ցուցանակներում սովորաբար սևեռում են միաբաղադրիչ համակարգերի ֆազային հավասարակշռության կետերին համապատասխանող երկու հիմնական ջերմաստիճաններ (այսպես կոչված, ռեպերային կամ հաստատ ու կետեր), որոնց միջև հեռավորությունը կոչվում է ցուցնակի հիմնական ջերմաստիճանային միջակայք։ Որպես ռեպերային կետեր օգտագործում են ջրի եռակի կետը, ջրի, ջրածնի և թթվածնի եռման կետերը, արծաթի, ոսկու պնդացման կետերը են։