Կետ
From Wikipedia, the free encyclopedia
Երկրաչափության, Տոպոլոգիայի և նրանց հարող մաթեմատիկայի ճյուղերում տարածական կետը այն պարզագույն հասկացությունն է, որի միջոցով այլ հասկացություններ կարող են սահմանվել։ Երկրաչափության մեջ կետերը զրո չափանի տարածություն են, այսինքն նրանք չունեն ծավալ, մակերես, երկարություն կամ որևէ այլ նմանատիպ բարձր չափողականություն։ Բազմությունների տեսության հետ առնչվող մաթեմատիկայի ճյուղերում մաթեմատիկական տարրը հաճախ նույնացվում է կետի հետ։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կետ (այլ կիրառումներ)