Ջասթին Հարթլի
ամերիկացի դերասան / From Wikipedia, the free encyclopedia
Ջասթին Հարթլի (անգլ.՝ Justin Scott Hartley, հունվարի 29, 1977(1977-01-29)[1], Նոքսվիլ, Նոկս շրջան, Իլինոյս, ԱՄՆ[2]), ամերիկացի դերասան։ Նա հայտնի է իր հեռուստատեսային դերերով, որոնցից են NBC-ի «Կրքեր» օճառային օպերայի կերպար Ֆոքս Քրեյնը (2002-2006 թվականներ), The CW հեռուստաալիքի «Սմոլվիլի գաղտնիքը» սուպերհերոսական հեռուստասերիալի կերպար Օլիվեր Քուինը (2006-2011 թվականներ) և CBS-ի «Երիտասարդը և անհանգիստը» օճառային օպերայի կերպար Ադամ Նյումանը, որի համար էլ արժանացել է «Էմմի» մրցանակի։ Հարթլին Պատրիկ Օսբորնի կրկնվող դերով հայտնվել է «Վրեժ» հեռուստասերիալի երրորդ եթերաշրջանում, ինչպես նաև 2016 թվականին նկարահանվել է NBC-ի «Սա մենք ենք» կատակերգական-դրամատիկ հեռուստասերիալում։
Արագ փաստեր Ջասթին Հարթլի, Ծնվել է ...
Ջասթին Հարթլի | |
---|---|
Ծնվել է | հունվարի 29, 1977(1977-01-29)[1] (47 տարեկան) |
Ծննդավայր | Նոքսվիլ, Նոկս շրջան, Իլինոյս, ԱՄՆ |
Կրթություն | Իլինոյսի համալսարան Չիկագոյում, Հարավային Իլինոյսի համալսարան, Carl Sandburg High School? և Հարավային Իլինոյսի համալսարան |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասան, հեռուստատեսային դերասան, կինոդերասան, կինոռեժիսոր, գրող և սցենարիստ |
Ամուսին(ներ) | Կրիշել Ստաուզ |
justinhartleyonline.com | |
Փակել