Պյոտր Չայկովսկի
ռուս կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, երաժշտական հասարակական գործիչ և երաժշտական քննադատ / From Wikipedia, the free encyclopedia
Պյոտր Իլյիչ Չայկովսկի (ռուս.՝ Пётр Ильич Чайковский[9], ապրիլի 25 (մայիսի 7), 1840[1][2][3][…], Վոտկինսկ, Վյատկայի գավառ, Ռուսական կայսրություն[4] - հոկտեմբերի 25 (նոյեմբերի 6), 1893[5][1][2][…], Մալայա Մորսկայա փողոց, 13, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[6])[10], ռուս կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, երաժշտական հասարակական գործիչ և երաժշտական քննադատ։
Պյոտր Չայկովսկի | |
---|---|
Բնօրինակ անուն | ռուս.՝ Петръ Ильичъ Чайковскій և ռուս.՝ Пётр Ильич Чайковский |
Ծնվել է | ապրիլի 25 (մայիսի 7), 1840[1][2][3][…] Վոտկինսկ, Վյատկայի գավառ, Ռուսական կայսրություն[4] |
Երկիր | Ռուսական կայսրություն |
Մահացել է | հոկտեմբերի 25 (նոյեմբերի 6), 1893[5][1][2][…] (53 տարեկան) Մալայա Մորսկայա փողոց, 13, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[6] |
Գերեզման | Տիխվինսկոե գերեզմանատուն |
Ժանրեր | սիմֆոնիա, օպերա, բալետ, դասական երաժշտություն և ռոմանտիզմի դարաշրջանի երաժշտություն |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, լիբրետիստ, դիրիժոր, պարուսույց, երաժշտության ուսուցիչ, դաշնակահար, ինքնակենսագիր, երաժշտական քննադատ, օրագրի հեղինակ, թարգմանիչ և համալսարանի դասախոս |
Գործիքներ | դաշնամուր |
Աշխատավայր | Մոսկվայի կոնսերվատորիա և Վաշինգտոնի համալսարան |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա (1865) և Իրավագիտության կայսերական ուսումնարան (մայիսի 12 (24), 1859)[7] |
Ամուսին | Անտոնինա Միլյուկովա[8] |
Պարգևներ | |
Ստորագրություն | |
Pyotr Ilyich Tchaikovsky Վիքիպահեստում |
Լինելով ռոմանտիկ դարաշրջանի կոմպոզիտոր՝ Չայկովսկու մի քանի ստեղծագործություններ դասական երաժշտության ամենահայտնի գործերի շարքին են դասվում։ Դրանք ինչպես ռուսական, այնպես էլ համաշխարհային երաժշտական արվեստի չգերազանցված բարձունքներից են։
Առաջին ռուս կոմպոզիտորն էր, ում երաժշտությունը միջազգային ճանաչում ստացավ Եվրոպայում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում՝ հատկապես իր դիրիժորության ժամանակ։
Ալեքսանդր III կայսեր կողմից Չայկովսկին 1884 թվականին արժանացել է կենսաթոշակի[11][12]։
Իր ստեղծագործություններում Չայկովսկին բազմակողմանիորեն արտացոլել է անցյալ դարի երկրորդ կեսի ռուսական կյանքի տարբեր կողմերը, վարպետությամբ բացահայտել է հասարակ մարդու հուզաշխարհը, նրա ապրումներն ու ձգտումը դեպի երջանկությունը։
Չայկովսկու ստեղծագործական ժառանգությունը բազմաժանր է։
Չնայած իր երաժշտական զարգացվածությանը՝ Չայկովսկին կրթություն է ստացել պետական ծառայության աշխատանքի համար[13]։ Այդ ժամանակ Ռուսաստանում երաժշտական կարիերայի համար շատ քիչ հնարավորություն կար, և բացի այդ հանրային երաժշտական կրթություն ստանալու համակարգ չկար։ Երբ հնարավորություն եղավ երաժշտական կրթություն ստանալու, նա ընդունվեց Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիան, որն ավարտեց 1865 թվականին։
Չայկովսկու երաժշտության գլխավոր առանձնահատկություններից մեկը նրա մեղեդայնությունն է։ Լայնահուն և արտահայտիչ մեղեդիները հնչում են ոչ միայն նրա վոկալ ստեղծագործություններում, այլև նրա գործիքային ստեղծագործություներում։ Կոմպոզիտորն իր ստեղծագործություններում լայնորոն օգտագործել է ռուսական ժողովրդական երգը։
Չնայած իր բազմաթիվ հայտնի հաջողություններին՝ Չայկովսկու անձնական կյանքը լի էր ճգնաժամերով և դեպրեսիաներով, որոնք ազդել են նրա հոգեվիճակի վրա։ Մորից հեռու, գիշերօթիկ դպրոցում սովորելը, այնուհետև մոր վաղաժամ մահը խոլերայից 1854 թվականին[14], մտերիմ ընկերոջ և կոլեգայի՝ Նիկոլայ Ռուբինշտեյնի մահը, երբ ինքն ընդամենը տասնչորս տարեկան էր, կնոջից բաժանումը և մեծ տարիքում՝ տասներեք տարվա բարեկամական հարաբերությունների խզումը հարուստ այրու՝ Նադեժդա ֆոն Մեկքի հետ, նրա խորը դեպրեսիաների պատճառներն են եղել։
Չայկովսկու հանկարծակի մահը՝ 53 տարեկան հասակում, ենթադրվում է, որ խոլերայով հիվանդանալն է եղել։ Սակայն կա մի վարկած, որ կոմպոզիտորն ինքնասպան է եղել։
Չայկովսկին հեղինակ է ավելի քան 80 ստեղծագործության, այդ թվում՝ 7 սիմֆոնիայի, 12 օպերայի և 3 բալետի։