Պիեռ Պոլ Էմիլ Ռու
From Wikipedia, the free encyclopedia
Պիեռ Պոլ Էմիլ Ռու (դեկտեմբերի 17, 1853(1853-12-17)[1][2][3][…], Կոնֆոլան[4] - նոյեմբերի 3, 1933(1933-11-03)[4][2][3][…], Փարիզ[4]), ֆրանսիացի մանրէաբան։ Ֆրանսիայի բժշկական ակադեմիայի (1895 թվականից) և Փարիզի ԳԱ (1899 թվականից) անդամ։ ԽՍՀՄ ԳԱ արտասահմանյան պատվավոր անդամ (1925)։ Լ․ Պաստյորի աշակերտը, աշխատակիցը։ 1888 թվականից աշխատել է Պաստյորի ինստիտուտում (1904 թվականից տնօրեն) Սկզբում ուսումնասիրել է սիբիրախտի, փայտացման, կատաղության հարուցիչներն ու դրանց արտադրած տոքսինները։ Ի․ Մեչնիկովի հետ սկիզբ է դրել սիֆիլիսի փորձառական հետազոտություններին (կապիկների վրա)։ 1888—1890 թթ. ԳԿ (Ա Իերսենի հետ) անջատել է դիֆթերիայի տոքսինը, ուսումնասիրել դրա ազդեցությունը, այնուհետև առաջարկել (Է․ Բերինգից անկախ) հակադիֆթերային հակաթունային շիճուկ։ Փարիզի ԳԱ և Ֆրանսիայի բժշկական ակադեմիայի մրցանակ։
Պիեռ Պոլ Էմիլ Ռու ֆր.՝ Émile Roux | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 17, 1853(1853-12-17)[1][2][3][…] Կոնֆոլան[4] |
Մահացել է | նոյեմբերի 3, 1933(1933-11-03)[4][2][3][…] (79 տարեկան) Փարիզ[4] |
Գերեզման | |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | մանրէաբան, իմունաբան, լուսանկարիչ և բժիշկ |
Հաստատություն(ներ) | Փարիզի համալսարան |
Գործունեության ոլորտ | բժշկություն, Բակտերիաբանություն, Իմունոլոգիա և Բծավոր տիֆ[5] |
Անդամակցություն | Լոնդոնի թագավորական ընկերություն, Académie des sciences, belles-lettres et arts de Clermont-Ferrand?, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Ֆրանսիական գիտությունների ակադեմիա, Academy of Agriculture of France?, Ազգային բժշկական ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա և Բելգիայի թագավորական բժշկական ակադեմիա |
Տիրապետում է լեզուներին | ֆրանսերեն[6] |
Գիտական ղեկավար | Լուի Պաստյոր |
Եղել է գիտական ղեկավար | Ernest Duchesne? |
Հայտնի աշակերտներ | Giulio Rèpaci? |
Ազդվել է | Լուի Պաստյոր |
Պարգևներ | |
Pierre Paul Émile Roux Վիքիպահեստում |