Շոտլանդական թագավորություն
From Wikipedia, the free encyclopedia
Շոտլանդական Թագավորություն (գաել.՝ Rìoghachd na h-Alba; անգլա-շոտլ.՝ Kinrick o Scotland), անկախ պետություն հյուսիսային Եվրոպայում, որը գոյություն է ունեցել 854-1707 թվականներին։ Պատմության ընթացքում նրա սահմանները փոփոխվել են, բայց ի վերջո զբաղեցրել է Մեծ Բրիտանիա կղզու հյուսիսային մասը՝ ընդհանուր սահման ունենալով Անգլիայի թագավորության հետ։ 1603 թվականին Շոտլիանդիայի թագավոր Հակոբ 6-րդը դարձավ Անգլիայի թագավոր և երկու պետությունները միավորեց անձնական ունիաի մեջ։ Դրանք մեկ միասնական տնտեսություն էին՝ շարունակելով մնալ անկախ թագավորություններ և ունենալով մեկ ընդհանուր միապետ։
Շոտլանդական թագավորություն | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Կարգավիճակ | պատմական պետություն | ||||
Պետական լեզու | գելական շոտլանդերեն, շոտլանդերեն և լատիներեն | ||||
Մայրաքաղաք | Էդինբուրգ | ||||
Պետական կարգ | Միապետություն | ||||
Օրենսդիր մարմին | Parliament of Scotland? | ||||
Երկրի ղեկավար | Աննա | ||||
Ազգաբնակչություն | 1 250 000 մարդ (1700) | ||||
Հիմն | Շոտլանդիայի օրհներգ | ||||
Հիմնադրված է | 9-րդ դար թ. | ||||
Արժույթ | pound Scots? |
1707 թվականին անգլիական և շոտլանդական խորհրդարանները ընդունեցին Ունիայի մասին ակտը, և երկու թագավորությունները կազմավորեցին մի ընդհանուր թագավորություն՝ Մեծ Բրիտանիայի թագավորությունը։ Անգլիայի կողմից 1482 թվականին Բերիկի նվաճումից հետո Շոտլանդական թագավորության տարածքը ստացավ այն տեսքը, որը համապատասխանում է այժմյան վիճակին․ արևելքից նրա ափերը ողողում է Հյուսիսային ծովը, արևմուտքից՝ Ատլանտյան օվկիանոսը, իսկ հարավ- արևմուտքից՝ Հյուսիսային նեղուցն ու Իռլանդական ծովը։ Մեծ Բրիտանիա կղզու հյուսիսային մասը չհաշված՝ Շոտլանդական թագավորությունը ներառում էր իր մեջ 791 կղզի։ Նախքան Էդինբուրգը Շոտլանդական թագավորության մայրաքաղաքներ են եղել Սկուն, Դանֆերմլին և Ստերլինգ քաղաքները։ Բնակչության թվաքանակը 1701 թվականին կազմել է 1,1 միլիոն մարդ[1]։