Անձնական ունիա
From Wikipedia, the free encyclopedia
Անձնական ունիա, բանկային և արդյունաբերական խոշոր մոնոպոլիաների միահյուսման ձև։ Բանկերի և հզոր առևտրաարդյունաբերական ձեռնարկությունների սերտաճման գործընթացը տեղի է ունենում արժեթղթերի ձեռքբերման միջոցով, երբ բանկերի ղեկավարները դառնում են արդյունաբերական ընկերությունների տնօրեններ, վարչությունների ու դիտորդ խորհուրդների անդամներ և հակառակը։ Բանկերի և արդյունաբերության անձնական ունիան լրացվում է անձնական ունիայով՝ պետության հետ։