Շոն Հեյս
ամերիկացի դերասան / From Wikipedia, the free encyclopedia
Շոն Պատրիկ Հեյս (անգլ.՝ Sean Patrick Hayes հունիսի 26, 1970(1970-06-26)[1], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ), ամերիկացի դերասան, կոմիկ, երգիչ և պրոդյուսեր։ Նրան առավել մեծ ճանաչում է բերել «Ուիլ և Գրեյս» սիթքոմում խաղացած Ջեք Մակֆարլենդի դերը։ Իր դերի համար նա շահել է «Էմմի» մրցանակ, չորս ԱՄՆ կինոդերասանների գիլդիա մրցանակ, ինչպես նաև ստացել է «Ոսկե գլոբուս»-ի վեց մրցանակ։
Արագ փաստեր Շոն Հեյս, Ծնվել է ...
Շոն Հեյս | |
---|---|
Ծնվել է | հունիսի 26, 1970(1970-06-26)[1] (53 տարեկան) |
Ծննդավայր | Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Իլինոյս նահանգի համալսարան |
Մասնագիտություն | հեռուստատեսային դերասան, կինոդերասան, դերասան, հնչյունավորող, պրոդյուսեր, կինոպրոդյուսեր, կոմպոզիտոր, հեռուստատեսային պրոդյուսեր և պոդքաստեր |
Ամուսին | Սքոթ Էյզենոգլ[2] |
Պարգևներ և մրցանակներ | |
Sean Hayes (actor) Վիքիպահեստում |
Փակել
Հեյսը նաև հայտնի է «Բիլլի հոլիվուդյան համբույրը» (1998 թվական), «Ժամադրություն աստղի հետ» (2004 թվական), «Դեռ չի խաղացել արկղում» (2007 թվական) և «Բլյուզմենները» (2008 թվական) ֆիմերում խաղացած դերերով և թատերաբեմում աշխատանքով։ Նա «Խոսատանալ, խոստանալ» բեմադրությունում խաղացած դերով առաջադրվել է «Թոնի» մրցանակի՝ մյուզիքլում լավագույն տղամարդու դերի համար։