Նոր Անգլիա
From Wikipedia, the free encyclopedia
Նոր Անգլիա (անգլ.՝ New England), շրջան ԱՄՆ-ի հյուսիս-արևելքում։ Իր մեջ է ներառում Կոնեկտիկուտ, Մեն, Մասաչուսեթս, Նյու Հեմփշիր, Ռոդ Այլենդ, Վերմոնտ նահանգները։ Սահմանակից է Ատլանտյան օվկիանոսին, Կանադային և Նյու Յորք նահանգին։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Նոր Անգլիա | |||
| |||
Երկիր | ԱՄՆ | ||
Մակերես | 186 447 կմ² | ||
Բնակչություն | 14 845 063 մարդ (2019)[1] | ||
Ժամային գոտի | EDT? | ||
| |||
Այստեղ են տեղակայված Հյուսիսային Ամերիկայի ամենահին բնակավայրերից մի քանիսը։ Պիլիգրիմները Անգլիայից՝ 1620 թվականին ստեղծելով Պլիմուտ գաղութը՝ բնակություն հաստատեցին Նոր Անգլիայում։ Տասը տարի անց պուրիտանները բնակություն հաստատեցին Պլիմուտ գաղութից հյուսիս՝ Բոստոնում, ստեղծելով Մասաչուսետսի ծոցի գաղութը։ Հաջորդ 130 տարիների ընթացքում Նոր Անգլիան մասնակցել է չորս ֆրանսիական և հնդկական պատերազմների, մինչև որ բրիտանացիները չհաղթեցին ֆրանսիացիներին և նրանց դաշնակիցներին Հյուսիսային Ամերիկայում։
18-րդ դարի վերջին հենց Նոր Անգլիայում ծնվեց բրիտանական պառլամենտի դեմ հակամարտությունը, որը ստեղծում էր նոր հարկեր առանց գաղութաբնակների համաձայնության։ Բոստոնյան թեյախմությունը, որում արտահայտվեց գաղութաբնակների դժգոհությունը՝ ստիպեց Մեծ Բրիտանիային մաքրազատել գաղութի ղեկավարությանը։ 1775 թվականին հակամարտությունը հանգեցրեց բաց պատերազմի, 1776 թվականի գարնանը՝ Նոր Անգլիայից անգլիացիների վտարման, այնուհետև՝ 1776 թվականի հուլիսին՝ Անկախության հռչակագրի։
Ամերիկյան գրականության, փիլիսոփայության, կրթության մեջ առաջին շարժումներից մի քանիսը ձևավորվեցին Նոր Անգլիայում։ Շրջանը խաղաց կարևոր դեր ստրկության վերացման համար մղված շարժման մեջ և դարձավ ԱՄՆ-ի արդյունաբերական հեղափոխության հետ կապում վերափոխման ենթարկված առաջին նահանգը։ Այսօր Նոր Անգլիան համարվում է կրթության, բարձր տեխնոլոգիաների, ապահովագրության, բժշկության աշխարհի հիմնական կենտրոններից մեկը։ Բոստոնը համարվում է նրա մշակութային, ֆինանսական, կրթական, բժշկական և տրանսպորտային կենտրոնը։
Յուրաքանչյուր նահանգը բաժանվում է փոքր մունիցիպալիտետների, հայտնի որպես քաղաքային հավաքներով կառավարվող Նոր Անգլիայի քաղաքներ։ Սկսած 1970 թվականից ընտրողները ֆեդերալ և պետական մակարդակներում առավել հաճախ են սատարում ազատամիտ թեկնածուների, քան ԱՄՆ-ի յուրաքանչյուր այլ նահանգում։
Նոր Անգլիայի մարդահամարի բյուրոն համարվում է ԱՄՆ-ի շրջանային մարդահամարի ինը բյուրոներից միակը, որի անունը կապված չէ աշխարհագրական դիրքի, անվան կազմության և սահմանների հետ։ Ամբողջ շրջանին համախմբում է մշակութային նույնության զգացումը, որը նրան առանցնացնում է երկրի մնացած մասից, սակայն մաքրակրոնության և ազատամտության, գյուղատնտեսության և արդյունաբերության, մեկուսացման և ներգաղթի համախմբման պատճառով սա էլ է ժխտվում։