Նիկոլյա Դեմարե
From Wikipedia, the free encyclopedia
Նիկոլյա Դեմարե (ֆր.՝ Nicolas Desmarest,սեպտեմբերի 16, 1725(1725-09-16)[1][2][3][…], Սուլեն Դուի - սեպտեմբերի 28, 1815(1815-09-28)[4][5], Փարիզ[6]), ֆրանսիացի ֆիզիկոս և երկրաբան է։
Նիկոլյա Դեմարե ֆր.՝ Nicolas Desmarest | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 16, 1725(1725-09-16)[1][2][3][…] |
Ծննդավայր | Սուլեն Դուի |
Մահացել է | սեպտեմբերի 28, 1815(1815-09-28)[4][5] (90 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ[6] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | երկրաբան, հանրագիտական և աշխարհագրագետ |
Անդամություն | Ֆրանսիական գիտությունների ակադեմիա |
Երեխաներ | Anselme Gaëtan Desmarest? |
Ստորագրություն | |
Nicolas Desmarest Վիքիպահեստում |
Դեմարեն ուսումնասիրել է արդյունաբերության վիճակը ֆրանսիական տարբեր գավառներում, Իտալիայում, Հոլանդիայում և զբաղեցրել է գործարանային տեսուչի պաշտոն տարբեր տեղերում։ 1788 թվականին նշանակվել է Ֆրանսիայի մանուֆակտուրաների գլխավոր տեսուչ և տնօրեն։ Ֆրանսիական հեղափոխության ժամանակ զրկվել է պաշտոնից և ձերբակալվել է։ Բայց Ֆրանսիական կայսրությունը նրան վերադարձրել է պաշտոնը։ Նրա գործունեությունը շատ արգասաբեր է եղել ֆրանսիական արդյունաբերության համար։ Նա շատ է գրել տեխնիկայի հարցերով։
Դեմարեն իր պաշտոնի բարդ պարտականությունների հետ մեկտեղ ժամանակ է գտել նաև երկրաբանական ուսումնասիրությունների համար, որոնց արդյունքները տեղ են գտել Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի և Ֆրանսիայի ինստիտուտի մեմուարներում։ Դեմարեն առաջինն է ուշադրություն դարձրել բազալտի ապարների հրաբխային ծագմանը։ Արժեքավոր է նրա Օվերնի հանքագիտական և երկրագիտական քարտեզը։
- Sur l'ancienne jonction continentale de l'Angleterre à la France, 1753
- Ephémérides de la généralité de Limoges, 1765
- Conjectures physico-mathématiques, 1766
- Dictionnaire de géographie physique, 1798—1825