Միխայիլ Սպերանսկի
From Wikipedia, the free encyclopedia
Միխայիլ Միխայլովիչ Սպերանսկի (ռուս.՝ Михаи́л Миха́йлович Спера́нский, հունվարի 1 (12), 1772[1][2][3], Չերկուտինո (գյուղ, Սոբինսկի շրջան), Vladimir Province, Մոսկվայի մարզ, Ռուսական կայսրություն[2] - փետրվարի 11 (23), 1839[1][2][3], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[4]), ռուս պետական գործիչ, կոմս (1839)։ 1803-1807 թվականներին՝ ներքին գործերի նախարարության դեպարտամենտի տնօրեն։ 1807 թվականից՝ Ալեքսանդր I կայսրի մերձավորագույն խորհրդականը, պետական բարեփոխումների հեղինակ, պետական խորհրդի ստեղծման (1810) նախաձեռնողը։
Միխայիլ Սպերանսկի ռուս.՝ Михаи́л Миха́йлович Спера́нский | |
---|---|
Ծնվել է | հունվարի 1 (12), 1772[1][2][3] |
Ծննդավայր | Չերկուտինո (գյուղ, Սոբինսկի շրջան), Vladimir Province, Մոսկվայի մարզ, Ռուսական կայսրություն[2] |
Մահացել է | փետրվարի 11 (23), 1839[1][2][3] (67 տարեկան) |
Մահվան վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[4] |
Գերեզման | Տիխվինսկոե գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | St. Vladimir Seminary Feofanovskaya? և Սանկտ Պետերբուրգի ճեմարան |
Մասնագիտություն | պետական գործիչ, քաղաքական գործիչ, իրավաբան և փիլիսոփա |
Զբաղեցրած պաշտոններ | state secretary? և Ռուսական կայսրության Պետական խորհրդի անդամ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա |
Երեխաներ | Elisabeth Bagreèff-Speransky? |
Mikhail Speransky Վիքիպահեստում |
Ալեքսանդր I-ի հանձնարարությամբ 1809 թվականին կազմել է պետական վերափոխումների պլան, որով հեղափոխական ցնցումները կանխելու նպատակով աոաջարկել է ցարական ինքնակալությանը տալ սահմանադրական միապետության արտաքին ձևերը (իշխանությունների բաժանում, դատարանի կազմակերպման նոր սկզբունքներ, պաշտոնյաների մի մասի ընտրովիություն և այլն)։ Ըստ Սպերանսկու նախագծի, քաղաքացիական իրավունքներ ստանում էին միայն ազնվականությունը և «միջին կարողության մարդիկ»։ «Աշխատավոր ժողովրդին» տրվում էին միայն որոշ քաղաքացիական իրավունքներ։ Լիբերալիզմի մեջ մեղադրվելով, Սպերանսկին 1812 թվականին աքսորվել է Նիժնի Նովգորոդ, ապա Պերմ։ 1819 թվականից եղել է Սիբիրի գեներալ-նահանգապետը, որտեղ նախաձեռնել է Սիբիրի կառավարման բարենորոգումներ։ 1821 թվականին թույլատրվել է վերադառնալ Պետերբուրգ։ Այդ շրջանում դարձել է անսահմանափակ միապետության պաշտպան։ 1826 թվականից փաստորեն գլխավորել է նորին կայսերական մեծության կոդիֆիկացումն իրականացնող անձնական գրասենյակի 2-րդ բաժանմունքը։ Սպերանսկու գլխավորությամբ կազմվել են Ռուսական կայսրության օրենքների լրիվ ժողովածուն, Ռուսական կայսրության հավաք օրինացը (1832) և այլն։ 1835-1837 թվականներին թագաժառանգին (ապագա կայսր Ալեքսանդր II-ին) դասավանդել է իրավագիտություն։ 1820-1830-ական թվականներին եղել է մի շարք բարձրագույն կոմիտեների, 1838 թվականից՝ պետական խորհրդի օրենսդրական դեպարտամենտի անդամ։