Մենախեմ Բեգին
From Wikipedia, the free encyclopedia
Մենախեմ Բեգին (listen (օգնություն • ինֆո), (եբրայերեն՝ מנחם בגין ) Մենահեմ Բեգին, լեհ.՝ Mieczysław Biegun, ռուս.՝ Менахем Вольфович Бегин Մենաեմ Վոլֆովիչ Բեգին, օգոստոսի 16, 1913(1913-08-16)[1][2][3][…], Բրեստ, Ռուսական կայսրություն - մարտի 9, 1992(1992-03-09)[2][3][4][…], Թել Ավիվ, Իսրայել[5]), Իսրայելի քաղաքական գործիչ, Լիկուդ կուսակցության հիմնադիր և Իսրայելի վեցերորդ վարչապետ։ Իսրայել պետության հիմնադրումից առաջ նա Իրգուն Սիոնիստական ռազմական խմբավորման առաջնորդն էր, որը առանձնացել էր ավելի մեծ Հագանա ռազմական խմբավորումից։ 1944 թվականի փետրվարի 1-ին նա հայտարարեց, որ Իրգունը ապստամբում է Բրիտանական մանդատի դեմ, որին դեմ դուրս եկավ Պաղեստինի հրեական գործակալությունը։ Որպես Իրգունի ղեկավար, նա դեմ էր բրիտանացիների ներկայությանը Պաղեստինում[9]։ Հետագայում, 1947-1948 թվականների քաղաքացիական պատերազմի ժամանակ Իրգունը կռվեց արաբների դեմ։
Մենախեմ Բեգին | |
Կուսակցություն՝ | Լիկուդ, Gahal? և Հերութ |
---|---|
Կրթություն՝ | Վարշավայի համալսարանի իրավունքի և վարչության ֆակուլտետ |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Դավանանք | հուդայականություն |
Ծննդյան օր | օգոստոսի 16, 1913(1913-08-16)[1][2][3][…] |
Ծննդավայր | Բրեստ, Ռուսական կայսրություն |
Վախճանի օր | մարտի 9, 1992(1992-03-09)[2][3][4][…] (78 տարեկան) |
Վախճանի վայր | Թել Ավիվ, Իսրայել[5] |
Թաղված | Ձիթենյաց լեռան հրեական գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Իսրայել, Ռուսական կայսրություն և Լեհաստան |
Հայր | Zeev Dov?[6] |
Մայր | Hassia Biegun?[6] |
Ամուսին | Aliza Begin? |
Զավակներ | Benny Begin? |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Բեգինը առաջին Քնեսեթի անդամ ընտրվեց որպես Հերութի ղեկավար, որը առաջին ընդդիմությունն էր Մապայի կողմից ձևավորված կառավարությանը։ Նա ընդդիմադիր մնաց հաջորդ ութ ընտրություններում (բացառությամբ վեցօրյա պատերազմի շուրջ ձևավորված միացյալ կառավարության), սակայն ավելի հանդուրժող դարձավ քաղաքական կենտրոնի նկատմամբ։ 1977 թվականի ընտրություններում նրա հաղթանակով և վարչապետությամբ Իսրայելի աշխատավորական կուսակցության գերիշխանության երեք տասնամյակն ավարտվեց։
Բեգինի ամենանշանակալի ձեռքբերումը վարչապետի պաշտոնում 1979 թվականի Իսրայել-Եգիպտոս խաղաղության պայմանագրի ստորագրումն էր, որի համար նա և Անվար Սադաթը Խաղաղության Նոբելյան մրցանակին արժանացան։ Քեմփ Դեվիդի համաձայնագրերից հետո, Իսրայելի ռազմական ուժերը դուրս բերվեցին Սինայի թերակղզուց, որը Եգիպտոսից գրավվել էր Վեցօրյա պատերազմի ընթացքում։ Հետագայում Բեգինի կառավարությունը օժանդակեց Արևմտյան ափի և Գազայի հատվածում Իսրայելի բնակավայրերի կառուցմանը։ Բեգինը լիազորեց Իրաքի Օսիրակի ատոմակայանի ռմբակոծումը և 1982 թվականին Լիբանան ներխուժումը (1982 թվականի Լիբանանյան պատերազմ)։ Իսրայելի ռազմական ներգրավվածությունը խորացավ և Իսրայելի դաշնակից քրիստոնյաների կողմից իրականացվող Սաբրայի և Շատիլայի կոտորածները ցնցեցին համաշխարհային հանրության կարծիքը[10], Բեգինն ավելի մեկուսացված դարձավ[11]։ Քանի որ Իսրայելի ռազմական ուժերը խրվում էին Լիբանանում և տնտեսությունը տառապում էր հիպերինֆլյացիայից, Բեգինի վրա հասարակական ճնշումներն ուժգնացան։ 1982 թվականի նոյեմբերին կնոջ մահից հետո նա աստիճանաբար դուրս եկավ հասարակական կյանքից, 1983 թվականի հոկտեմբերին հրաժարական տվեց։