Մարինիներ
From Wikipedia, the free encyclopedia
Մարինիներ (կամ Բանու Մարին, Բենի Մարին, արաբ․՝ مرينيون (marīnīyūn) կամ بنو مرين (Banû Marīn), բերբերյան դինաստիա, որը 13-րդ և 15-րդ դարերում թագավորել է Մահրեբ ալ-Աքսայում (Մարոկկո), 14-րդ դարում` Աֆրիկայի հյուսիսային շրջաններում և Իբերական թերակղզում։
| |||||
| |||||
Քարտեզ | |||||
Ընդհանուր տեղեկանք | |||||
Մայրաքաղաք | Ֆես (քաղաք) | ||||
Լեզու | արաբերեն | ||||
Կրոն | Իսլամ | ||||
Արժույթ | Դինար | ||||
Իշխանություն | |||||
Պետական կարգ | Միապետություն | ||||
Պետության գլուխ | խալիֆ | ||||
Պատմություն |
Երկար տարիներ Ալմոհադների իշխանության տակ գտնվելուց հետո, նրանք 1248 թվականին եկան իշխանության Աֆրիկայի հյուսիսում և Ֆես քաղաքում[1]։
1269 թվականին Մարինիները, գրավելով Ալ-Մոհադների պետության մայրաքաղաք Մարաքեշը, գահընկեց են անում Ալ-Մոհադներին և հաստատում իրենց իշխանությունը Մաղրիբում և Ալ-Անդալուսի մի մասում։ Նրանց տերության կենտրոնը ընկած էր Տազա և Ֆես քաղաքների միջև, իսկ օրեցօր ընդլայնվող սահմանները արևմուտքում հասնում էին Ատլանտյան օվկիանոս, հյուսիսում՝ Միջերկրական ծով, արևելքում` Աբդալվադիդների պետություն, հարավում՝ Սահարա անապատ։
1275-1340 թվականներին Մարինիները սատարում էին Գրանադայի ամիրայությանը քրիստոնյա թագավորությունների միացյալ զորքերի դեմ պայքարում, բայց 1340 թվականին Տարիֆայի ճակատամարտում իսպանա-պորտուգալական զորքերի տարած հաղթանակը վերջ դրեց Իբերական Թերակղզում Մարինիների միջամտություններին։
1358 թվականին Աբու Ինան Ֆարիսի սպանությունր իր վեզիրներից մեկի կողմից էականորեն թուլացնում է Մարինիների իշխանությունը։ Օգտվելով Մարինիների պետության անկումից իսպանացիները և պորտուգալացիները գրավեցին նրանց տարածքների մի մասը։