Մայքլ Հութոն (վիրուսաբան)
վիրուսաբան / From Wikipedia, the free encyclopedia
Սըր Մայքլ Հութոն (ծնված՝ 1949 թվական) բրիտանացի գիտնական և Նոբելյան մրցանակի դափնեկիր։ 1989 թվականին նա, Քուի-Լիմ Չուի, Ջորջ Կուոյի և Դենիել Բրեդլիի հետ միասին նա հայտնաբերեց հեպատիտ C-ն[8]։ 1986 թվականին նա հեպատիտ D-ի գենոմը հայտնաբերման համահեղինակ դարձավ[9]։ Հեպատիտ C-ի վիրուսի (HCV) հայտնությունը հանգեցրեց արյան պաշարներում HCV-ի ախտորոշիչ ռեագենտների հայտնաբերման արագ զարգացմանը, ինչը նվազեցրեց արյան փոխներարկման միջոցով HCV-ի ձեռքբերման ռիսկը՝ յուրաքանչյուր երրորդից մինչև երկու միլիոնից մեկը[10][11]։
Մայքլ Հութոն | |
---|---|
Ծնվել է | 1949[1] |
Ծննդավայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն[2][1] |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Արևելյան Անգլիայի համալսարան և Լոնդոնի թագավորական քոլեջ |
Մասնագիտություն | կենսաքիմիկոս, վիրուսաբան, մանրէաբան և հետազոտող |
Աշխատավայր | Ալբերտայի համալսարան, Chiron Corporation? և Ալբերտայի համալսարան[3] |
Պարգևներ և մրցանակներ | |
Michael Houghton Վիքիպահեստում |
Հոութոնը ներկայումս Կանադայի վիրուսաբանության ոլորտում առաջատար հետազոտությունների ամբիոնի վարիչն է և Ալբերտայի համալսարանում՝ Լի Կա Շինգ վիրուսաբանության պրոֆեսոր, որտեղ նա նաև Լի Կա Շինգ կիրառական վիրուսաբանության ինստիտուտի տնօրենն է[12]։ Նա Հարվի Ալտերի և Չարլզ Ռայսի հետ միասին 2020 թվականի ֆիզիոլոգիայի կամ բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրներից մեկն էր[13][14]։