Հայնրիխ Հիմլեր
From Wikipedia, the free encyclopedia
Հայնրիխ Հիմլեր (գերմ.՝ Heinrich Himmler, հոկտեմբերի 7, 1900(1900-10-07)[2][3][4][…], Մյունխեն, Գերմանական կայսրություն[5] - մայիսի 23, 1945(1945-05-23)[5][2][3][…], Լյունեբուրգ, Հանովեր նահանգ, Պրուսիայի ազատ պետություն[5]), ռայխսֆյուրեր։
Հայնրիխ Հիմլեր գերմ.՝ Heinrich Luitpold Himmler[1] | |
Կուսակցություն՝ | Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցություն, Մեծ գերմանական ազգային-սոցիալիստական ազգային շարժում և Bavarian People's Party? |
---|---|
Կրթություն՝ | Մյունխենի տեխնիկական համալսարան (1922), Wilhelmsgymnasium? և Hans-Carossa-Gymnasium? (1919) |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, ագարակապան, ակնաբույժ, Լաբորանտ և Gestapo employee |
Դավանանք | չդավանող կաթոլիկ |
Ծննդյան օր | հոկտեմբերի 7, 1900(1900-10-07)[2][3][4][…] |
Ծննդավայր | Մյունխեն, Գերմանական կայսրություն[5] |
Վախճանի օր | մայիսի 23, 1945(1945-05-23)[5][2][3][…] (44 տարեկան) |
Վախճանի վայր | Լյունեբուրգ, Հանովեր նահանգ, Պրուսիայի ազատ պետություն[5] |
Թաղված | Lüneburg Heath[6] |
Քաղաքացիություն | Նացիստական Գերմանիա, Վայմարյան Հանրապետություն և Գերմանական կայսրություն |
Ի ծնե անուն | գերմ.՝ Heinrich Luitpold Himmler[1] |
Հայր | Յոզեֆ Գեբհարդ Հիմլեր[7] |
Մայր | Աննա Հեյդեր[7] |
Ամուսին | Մարգարեթ Հիմլեր[7] |
Զավակներ | Գուդրուն Բուրվից[8][7] |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Հիմլերը համարվում է Ադոլֆ Հիտլերի ամենահավատարիմ մարդկանցից մեկը, ով եղել է Ֆյուրերի պայքարում «ամենասկզբից»։ Ղեկավարել է Գերմանիայի նացիոնալ-սոցիալիստական բանվորական կուսակցության (ՆՍԴԱՊ) պահնորդական ջոկատները՝ ՍՍ (SS), որին սկզբում անդամագրված էր ընդամենը 250 մարդ։ Աշխարհամարտի վերջում նրանց թիվը հասնում էր շուրջ 1,5 միլիոնի։
Հիտլերի՝ իշխանության գալուց հետո դարձել է Գերմանիայի ամենանշանավոր դեմքերից մեկը՝ շարունակելով ղեկավարել ՍՍ-ը։ Այնուհետև ՍՍ-ին է միացվում նաև նացիստական ղեկավարների անվտանգության ապահովման համար ստեղծավ ջոկատները՝ ԷսԴէ-ն (SD)։ Ստեղծվում է Կայսերական անվտանգության գլխավոր վարչությունը (RSHA), որի ղեկավար է նշանակվում Ռեյնհարդ Հեյդրիխը։ 1943 թվականին Չեխիայում սպանվում է Հեյդրիխը։ Կայսերական անվտանգության գլխավոր վարչության պետ և ներքին գործերի ռայխսնախարար է նշանակվում Հայնրիխ Հիմլերը, որին, որոշ ժամանակ անց, փոխարինում է Էրնստ Կալտենբրուները։
Հիմլերի ղեկավարած ՍՍ-ի ջոկատները համարվում էին գերմանական զինուժի էլիտան։ Նրանք աչքի էին ընկնում իրենց դաժանությամբ։