Կոմպտոն Մակքենզի
շոտլանդացի գրող / From Wikipedia, the free encyclopedia
Կոմպտոն Մակքենզի (անգլ.՝ Edward Montague Compton Mackenzie, հունվարի 17, 1883(1883-01-17)[1][2][3][…], Ուեստ Հարթլփուլ, Հարթլփուլ - նոյեմբերի 30, 1972(1972-11-30)[1][2][3][…], Էդինբուրգ, Միացյալ Թագավորություն[4]), շոտլանդացի գրող, ով գրել է անգլերենով։ Գրել է գեղարվեստական, խրատական, կենսագրական, պատմական գրքեր, բանաստեղծություններ և հուշագրություններ, ինչպես նաև եղել է մշակութային մեկնաբան, հեքիաթասաց և ցմահ շոտլանդացի ազգայնական։ 1928 թվականին հիմնադրված Շոտլանդիայի ազգային կուսակցության համահիմնադիրներից մեկն է եղել։ Նա ասպետի բակալավրի կոչում է ստացել 1952 թվականին։
Կոմպտոն Մակքենզի | |
---|---|
Ծնվել է | հունվարի 17, 1883(1883-01-17)[1][2][3][…] |
Ծննդավայր | Ուեստ Հարթլփուլ, Հարթլփուլ |
Վախճանվել է | նոյեմբերի 30, 1972(1972-11-30)[1][2][3][…] (89 տարեկան) |
Վախճանի վայր | Էդինբուրգ, Միացյալ Թագավորություն[4] |
Գերեզման | Barra |
Մասնագիտություն | գրող, քաղաքական գործիչ, հրատարակիչ, ինքնակենսագիր, սցենարիստ, croquet player, գիտաֆանտաստիկ գրող, վիպասան, լրագրող և հետազոտող |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Մագդալեն քոլիջ, Սուրբ Պողոսի դպրոց և Colet Court? |
Գրական ուղղություններ | Շոտլանդական Վերածնունդ |
Ստեղծագործությունների ցանկ | Compton Mackenzie bibliography? |
Կուսակցություն | Շոտլանդիայի ազգային կուսակցություն |
Պարգևներ | |
Ամուսին | Faith Stone?, Christina MacSween? և Lilian MacSween? |
Compton Mackenzie Վիքիպահեստում |
1932 թվականին «Հունական հիշողություններ» գրքի բնօրինակ հրատարակությունը Միացյալ Թագավորության գաղտնի հետախուզական ծառայության կողմից առգրավվել է և եղել է արգելված գրքերի ցանկում։ Այն երկրորդ անգամ հրապարակվել է 1994 թվականին The Guardian թերթում «Փակել Կոմպտոն Մակքենզիի բերանը 62 տարի անց» վերնագրով հոդվածի հրապարակումից հետո[5]։