Կոկաին
քիմիական միացություն / From Wikipedia, the free encyclopedia
Կոկաին, բենզոիլմեթիլէկգոնինի մեթիլէսթեր, էկգոնինի ածանցյալ, տրոպանային շարքի ալկալոիդ, ունի տեղային անզգայնացնող և հոգեներգործուն ազդեցություն։ Այլ ալկալոիդների հետ միասին պարունակվում է Erythroxylum ցեղին պատկանող բույսերում (լատին․՝ Erythroxylum laetevirens, Erythroxylum novogranatense, Erythroxylum recurrens, Erythroxylum steyermarkii, Erythroxylum coca (կոկայի թուփ)), որոնք տարածված են Հարավային Ամերիկայի արևադարձային շրջաններում[2][3]։
Կոկաին | |
---|---|
Ընդհանուր տեղեկություններ | |
Դասական անվանակարգում | մեթիլ(1R,2R,3S,5S)-3-(բենզոիլօքսի)-8-մեթիլ-8-ազաբիցիկլո-[3.2.1]օկտան-2-կարբօքսիլատ |
Ավանդական անվանում | կոկաին, Էկգոնիլբենզոատ |
Քիմիական բանաձև | C₁₇H₂₁NO₄ |
Ֆիզիկական հատկություններ | |
Ագրեգատային վիճակ | պինդ, սպիտակ, բյուրեղային նյութ |
Մոլային զանգված | 5,0E−25 կիլոգրամ[1] գ/մոլ |
Խտություն | 1,22 գ/սմ³ գ/սմ³ |
Ջերմային հատկություններ | |
Հալման ջերմաստիճան | հիմք` 98 °C հիդրոքլորիդ` 197 °C |
Սուբլիմացման ջերմաստիճան | 90 °C |
Եռման ջերմաստիճան | 187 °C °C |
Քիմիական հատկություններ | |
Լուծելիությունը ջրում | հիդրոքլորիդ` 180 գ/100 մլ |
Լուծելիությունը քլորոֆորմ-ում | 142.85 գ/100 մլ |
Լուծելիությունը էթանոլ-ում | 15.38 գ/100 մլ |
Լուծելիությունը դիէթիլ սպիրտ-ում | 28.57 գ/100 մլ |
pKa | 8,41 |
Բեկման ցուցիչ | 1,5022 |
Դասակարգում | |
CAS համար | 50-36-2 |
PubChem | 446220 |
EINECS համար | 200-032-7 |
SMILES | CN1C2CCC1C(C(C2)OC(=O)C3=CC=CC=C3)C(=O)OC |
ЕС | 200-032-7 |
RTECS | YM2800000 |
ChEBI | 10194104 |
Թունավորություն | |
ՄԲ50 | 13 մգ/կգ (շներ, ներերակային), 31 մգ/կգ (ծովախոզեր, ներմաշկային), 59 մգ/կգ (մկներ, ներքին) |
Թունավորություն | վտանգավոր է |
H-արժեքներ | H301,H311,H317,H319,H331 |
P-արժեքներ | P301, P305, P310, P311, P338, P351 |
ԳՀՀ պատկերագրեր | |
NFPA 704 | վտանգավոր է |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Իրենց ցավազրկող և թմրեցնող հատկությունների շնորհիվ՝ կոկայի տերևները (լատին․՝ Erythroxylum coca var. coca) երկար ժամանակ օգտագործվել են Հարավային Ամերիկայի բնիկ հնդկացիների կողմից։ 19-րդ դարի կեսերին կոկայի տերևներից մաքուր կոկաին ստանալու եղանակը տարածվել է Եվրոպայում և ԱՄՆ-ում։ Սկզբնապես այն օգտագործվել էր բժշկության մեջ, սակայն 20-րդ դարում նոր միջոցների հայտնաբերման պատճառով ամբողջովին դուրս է մղվել դեղամիջոցների շարքից։
Կոկաինն օփիոիդներից հետո՝ մեթամֆետամինի և ամֆետամինի[4] հետ միասին, երկրորդ «խնդրահարույց թմրամիջոցն» է (թմրամիջոցներ, որոնց գործածումն առաջ է բերում ոչ միայն առողջական, այլև սոցիալ-հոգեբանական լուրջ խնդիրներ[5])։ Կոկայի թփի մշակման և քիմիապես մաքուր կոկաինի արտադրության շրջանների աշխարհագրական մոտ դասավորությամբ պայմանավորված՝ կոկաինի գործածումը առավելապես տարածված է Հարավային և Հյուսիսային Ամերիկաներում. նրանց բաժին է ընկնում կոկաինի համաշխարհային սպառման շուրջ 70%-ը, իսկ 22%-ը բաժին է ընկնում Արևմտյան Եվրոպային[6]։
Կոկաինն ունի բազմաթիվ ժարգոնային անվանումներ, օրինակ՝ ջանկոյ, կոկս, մարաֆետ, կոկոս, թանկ, առաջին, սպիտակ ձի, կոկա, ձյուն, օրտ, կորս, սի, ընկույզ, չարլի, կեկս, ապակի[7], փքված, ալյուր, թարմ, խոնավ, արագացուցիչ, էներգիա[8] և այլն։