Կլիշիի ուղեկալը
From Wikipedia, the free encyclopedia
«Կլիշիի ուղեկալը» (ֆր.՝ La Barrière de Clichy) կամ «Կլիշիի ուղեկալը։ Փարիզի պաշտպանությունը, 1814 թվականի մարտի 30» (ֆր.՝ La Barrière de Clichy. Défense de Paris, le 30 mars 1814), ֆրանսիացի նկարիչ Օրաս Վերնեի նկարը՝ ստեղծված 1820 թվականին։
Կլիշիի ուղեկալը ֆր.՝ La Barrière de Clichy | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Օրաս Վերնե[1] |
տարի | 1820[1] |
բարձրություն | 97 ± 1 սանտիմետր |
լայնություն | 130 ± 1 սանտիմետր |
ժանր | պատմական գեղանկարչություն[1] |
նյութ | յուղաներկ[1] և կտավ[1] |
գտնվում է | Room 941?[2] |
հավաքածու | Լուվրի գեղանկարի բաժին[1] |
սեփականատեր | Jean-Baptiste-Claude Odiot? |
պատկերված են
| |
Նկարը Լուվրի կայքում | |
Ծանոթագրություններ | |
Barrière de Clichy Վիքիպահեստում |
Վերնեի ստեղծագործությունները, որ հայտնի են պատմական թեմաներով այլաբանական նկարներով և կտավներով, մեծ պահանջարկ ունեն ֆրանսիական ընտրախավի շրջանում։ 1820 թվականին նկարիչը նկարի պատվեր է ստացել Կլոդ Օդիոյից՝ Նապոլեոն Բոնապարտի պալատական ակնավաճառից։ Նա, ինչպես և Վերնեն, ակտիվ մասնակցություն է ունեցել Կլիշիի ուղեկալի պաշտպանության գործում (ներկայիս Կլիշիի հրապարակի տեղում), որը 1814 թվականին՝ 6-րդ կոալիցիայի բանակից Փարիզի գրավման ժամանակ ղեկավարում էր մարշալ Մոնսեյը։ Նկարում պատկերված է դրվագ Կլիշիի պաշտպանությունից, երբ մարշալ Մոնսեյը գնդապետ Օդիոյին հրաման է տալիս չթույլատրել Մոնմարտրի գրավումը ռուսական զորքերի կողմից։ Կտավի կենտրոնական խմբի շուրջը՝ ռմբակոծության ծխի մեջ կորած կառույցների և Կլիշիի ուղեկալի շենքի մոտ, կանգնած և պառկած են վիրավոր զինվորներ, հեռվում մարտնչում են կամավոր բոնապարտականները, իսկ նրանց մոտ նստած է ծծկեր երեխան գրկին փախստական գեղջկուհին։ Իր հակաբոնապարտիստական բովանդակության պատճառով նկարը 1822 թվականին չի թույլատրվել Փարիզյան սալոնում, որից հետո Վերնեն մասնավոր ցուցադրություն է կազմակերպել իր ստուդիայում, որտեղ և ցուցադրել է այս կտավը։ Նկարը քննադատների կողմից դրականորեն է գնահատվել հիմնականում իր ռեալիզմի շնորհիվ, քանի որ նկարիչն ինքն ականատես է եղել իր կողմից պատկերված իրադարձություններին։ Կտավը եղել է Օդիոյի սեփականությունը, այնուհետև նա այն նվիրել է Պերերի պալատին, որտեղից նկարը տարվել է Լյուքսեմբուրգի թանգարան, այնուհետև՝ Լուվր, որտեղ էլ գտնվում է ներկայումս։