Կիպրոսի տնտեսություն
From Wikipedia, the free encyclopedia
Կիպրոսի տնտեսությունը Համաշխարհային բանկի կողմից դասակարգվել է որպես բարձր եկամուտ ունեցող երկիր[13] և 2001 թվականին Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից ներառվել է զարգացած երկրների շարքում[14][15]։ 2008 թվականի հունվարի 1-ին Կիպրոսը եվրոն ընդունել է որպես իր պաշտոնական արժույթ՝ փոխարինելով 1 եվրոյի դիմաց 0,585274 կիպրոսյան ֆունտ (CYP) անփոփոխ սահմանված փոխարժեքով[16]։
Նիկոսիա՝ կղզու ֆինանսական հանգույցը | |
Արժույթ | Եվրո (€) |
---|---|
Առևտրային կազմակերպություններ | ԱՀԿ, Եվրոպական միություն |
Վիճակագրություն | |
Բնակչություն | 0.913 մլն (2023)[1] |
ՀՆԱ | |
ՀՆԱ տեղ | |
ՀՆԱ-ի աճ | |
ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով |
|
ՀՆԱ֊ն ըստ սեկտորի |
|
Գնաճ (ՍԳԻ) | |
Աղքատության շեմից ցածր բնակչություն | 17.3% աղքատության կամ սոցիալական մեկուսացման վտանգի տակ է (2021)[5] |
Աշխատուժ | |
Աշխատուժ ըստ մասնագիտության |
|
Միջին համախառն աշխատավարձ | ամսական €2,237 (Q4 2022)[8] |
Մինջին զուտ եկամուտ | €17,582 (2018; տարեկան, հավասարեցված)[9] |
Հիմնական արտադրություններ | զբոսաշրջություն, սննդի և խմիչքների վերամշակում, ցեմենտ և գիպս, նավերի վերանորոգում, տեքստիլ, թեթև քիմիական նյութեր, մետաղական արտադրանք, փայտանյութ, թուղթ, քարե և կավե արտադրանք[3] |
Արտաքին | |
Արտահանում | $5.16 մլրդ (2021)[10] |
Արտահանվող ապրանքներ | ցիտրուս, կարտոֆիլ, դեղագործական արտադրանքներ, ցեմենտ, հագուստ[3] |
Արտանհանման հիմնական գործընկերներ |
|
Ներկրում | $14.8 մլրդ (2021)[10] |
Ներկրվող ապրանքներ | սպառողական ապրանքներ, նավթ և քսանյութեր, մեքենաներ, տրանսպորտային սարքավորումներ[3] |
Ներկրման հիմնական գործընկերներ |
|
Համախառն արտաքին պարտք | $95.28 մլրդ (2013 դեկտեմբերի 31) |
Պետական ֆինանսներ | |
Պետական պարտք | €23.371 մլրդ ( ՀՆԱ-ի 86.5%, 2022)[11][12] |
Եկամուտ | ՀՆԱ-ի 41.9% (2022)[12] |
Ծախսեր | ՀՆԱ-ի 39.8% (2022)[12] |
2012–2013 թվականների Կիպրոսի ֆինանսական ճգնաժամը, որը կազմում է եվրոպական ավելի լայն պարտքային ճգնաժամի մասը, վերջին ժամանակներում գերիշխում է երկրի տնտեսական հարցերում։ 2013 թվականի մարտին Կիպրոսի կառավարությունը համաձայնություն է ձեռք բերել եվրագոտու իր գործընկերների հետ երկրի երկրորդ ամենամեծ բանկը՝ Կիպրոսի ժողովրդական բանկը (նաև հայտնի է որպես Լայիկի բանկ), բաժանել «վատ» բանկի, որը ժամանակի ընթացքում կլուծարվեր, և «լավ» բանկի, որը կմիավորվեր Կիպրոսի բանկի հետ։ Եվրահանձնաժողովից, Եվրոպական կենտրոնական բանկից և Արժույթի միջազգային հիմնադրամից (ԱՄՀ) 10 միլիարդ եվրոյի օգնության դիմաց Կիպրոսի կառավարությունից պահանջվելու է չապահովագրված ավանդների համար սահմանել զգալի չափով սկզբնական մարժա (հեյրքաթ)[17]։ Ապահովագրված ավանդները, որոնք 100,000 եվրո են կամ պակաս, ազդեցություն չեն կրի[18][19][20]։ Երեքուկես տարվա ռեցեսիայից/անկումից հետո 2015 թվականի առաջին կիսամյակում Կիպրոսի տնտեսությունը սկսել է աճ գրանցել[21]։ 2016 թվականի մարտի վերջին Կիպրոսը, Եվրոպական կայունության մեխանիզմից (ԵԿՄ) փոխառելով 6,3 մլրդ եվրո, իսկ ԱՄՀ-ից՝ 1 մլրդ եվրո, հաջողությամբ ավարտել է իր եռամյա ֆինանսական աջակցության ծրագիրը[22][23]։ ԵԿՄ-ի օգնության մնացած 2,7 մլրդ եվրոն այդպես էլ չի տրամադրվել՝ ծրագրի ընթացքում Կիպրոսի կառավարության կողմից սպասվածից ավելի լավ ֆինանսական դրության շնորհիվ[22][23]։