Կարմիր խաչի միջազգային կոմիտե
From Wikipedia, the free encyclopedia
Կարմիր խաչի միջազգային կոմիտե (ԿԽՄԿ), մարդասիրական կազմակերպություն, որը հիմնադրվել է 1863 թվականի հունիսի 24-ին Ժնևում և հանդիսանում է Նոբելյան մրցանակի եռակի դափնեկիր։ 1949 թվականի Ժնևյան չորս կոնվենցիաների և 1977 ու 2005 թվականների դրանց լրացուցիչ արձանագրությունների (Արձանագրություն 1, Արձանագրություն 2) անդամ երկրները (ներքոստորագրյալները) ԿԽՄԿ-ին տվել են միջազգային և ներքին զինված հակամարտությունների տուժածների պաշտպանության մանդատ։ Այդ տուժածների թվին են պատկանում պատերազմի արդյունքում վիրավորվածները, բանտարկյալները (ռազմագերիներ), տեղահանվածները, քաղաքացիական անձինք և այլ ոչ կոմբատանտներ[9]։
Կարմիր խաչի միջազգային կոմիտե | |
---|---|
ԿԽՄԿ-ի խորհրդանիշը | |
Տեսակ | միջազգային ոչ կառավարական կազմակերպություն |
Երկիր | Շվեյցարիա |
Հապավում | անգլ.՝ ICRC հայերեն՝ ԿԽՄԿ |
Կարգախոս | Neutrality, Independence, Impartiality, Humanity, Universality, Unity, Voluntary Service |
Հիմնադրված | Հունիսի 24, 1863 (1863-06-24) |
Գլխադասային գրասենյակ | Ժնև, Շվեյցարիա |
Տարածաշրջան | ամբողջ աշխարհ |
Պաշտ. լեզու(ներ) | անգլերեն[1] և ֆրանսերեն[1] |
Գլխավոր քարտուղար | Mirjana Spoljaric Egger?[2] |
Նախագահ | Պետեր Մաուրեր |
Վերադաս կազմակերպություն | Կարմիր խաչի և կարմիր մահիկի շարժում |
Բյուջե | 1 576 700 000 CHF (2016)[3] |
Անձնակազմ | 15 448 (2016)[3] |
Հիմնադիր | Անրի Դյունան, Գիլյոմ-Անրի Դյուֆուր, Գուստավ Մուանիե, Լուի Ապիա և Թեոդոր Մոնուար |
Պարգևներ | |
Կայք | icrc.org |
46.12°N 6.09°E |
ԿԽՄԿ-ն Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի և 189 ազգային միությունների հետ միասին հանդիսանում է Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման մի մասը[10]։ Այն շարժման ամենահին և ամենապատվավոր կազմակերպությունն է, որն աշխարհում ամենալայն ճանաչումն ունեցող կազմակերպություններից է և երեք անգամ՝ 1917, 1944 և 1963 թվականներին, արժանացել է Նոբելյան մրցանակի[11]։
Ի սկզբանե ԿԽՄԿ-ն բաղկացած էր 5 անդամներից, ովքեր Ժնևի ազդեցիկ ընտանիքների ներկայացուցիչներ էին։ Նրանք կազմակերպեցին կոնֆերանս, որի ընթացքում ներկայացրեցին իրենց առաջարկները։ Դրանով էլ դրվեց Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման հիմքը։