Կառլ II (Իսպանիայի թագավոր)
From Wikipedia, the free encyclopedia
Կառլ II (իսպ.՝ Carlos II, նոյեմբերի 6, 1661(1661-11-06)[1][2][3][…], Մադրիդ, Իսպանիա[1] - նոյեմբերի 1, 1700(1700-11-01)[2][3][1][…], Մադրիդ, Իսպանիա[2]), Իսպանիայի վերջին Հաբսբուրգ թագավորը։ Նրա իշխանությունը տարածվում էր Հարավային Նիդերլանդների և Իսպանական անդրծովյան կայսրության վրա, սկսված Ամերիկայից մինչև Իսպանական արևելյան Ինդիաներ։ Նրան անվանում էին «տկար» (Իսպաներեն. el Hechizado)[4], քանի որ նա հայտնի էր իր վատ ֆիզիկական և մտավոր ունակություններով։
Կառլ II Carlos II | |
---|---|
Իշխանություն | 17 սեպտեմբեր 1665 – 1 նոյեմբեր 1700 |
Ծնվել է՝ | 1661 նոյեմբերի 6 |
Ծննդավայր | Մադրիդի թագավորական Ալկասար, Իսպանիա |
Մահացել է՝ | 1 նոյեմբերի 1700(1700-11-01) (տարիքը 38) |
Վախճանի վայր | Թագավորական Ալկասար, Մադրիդ, Իսպանիա |
Թաղվել է՝ | Էլ Էսկորիալ, Իսպանիա |
էլ-Էսկորիալ արքունի եկեղեցի և Էլ Էսկորիալ | |
Երկիր | Իսպանիա |
Ազգություն | Իսպանացի |
Հարստություն | Հաբսբուրգներ |
Նախորդ | Ֆիլիպ IV |
Հաջորդող | Ֆիլիպ V |
Ամուսին | Մարի Լուիս Օռլեանցի |
Տոհմ | Իսպանիայի Հասբուրգների տոհմ |
կառավարիչ | |
Հայր | Ֆիլիպ IV |
Մայր | Մարիանիա Ավստրիացի |
Հավատք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Պարգևներ | |
Առողջական վիճակ | էպիլեպսիա և Habsburger Unterlippe? |
Ստորագրություն |
Նա մահացել է 1700 թվականին առանց երեխա և անժառանգ։ Իր վերջին ցանկության մեջ նա իրեն հաջորդող անվանեց իր հեռավոր զարմիկ Անժոյի դուքս Ֆիլիպին, ով Կառլի խորթ քույր Մարիա Թերեզա իսպանացու թոռն էր, ով իր հերթին Լյուդովիկոս XIV-ի երկրորդ կինն էր[5] (և հետևաբար Լյուդովիկոս XIV թոռը)։ Քանի որ մնացած եվրոպական տերությունները վտանգ տեսան Ֆրանսիայի և Իսպանիայի միավորումից, որը կառաջացների ուժերի կենտրոնացում Եվրոպայում, սկսեցին Պատերազմ Իսպանական ժառանգության համար Կառլի մահից քիչ հետո։