Կառլո Կոլլոդի
From Wikipedia, the free encyclopedia
Կառլո Լորենցինի (առավելապես հայտնի է Կառլո Կոլլոդի գրական կեղծանվամբ, նոյեմբերի 24, 1826(1826-11-24)[2][3][4][…], Ֆլորենցիա, Տոսկանայի Մեծ դքսություն[5][6][1] - հոկտեմբերի 26, 1890(1890-10-26)[2][3][4][…], Ֆլորենցիա, Իտալիայի թագավորություն[5][6][1]), իտալացի մանկագիր, հանրահայտ «Պինոկիոյի արկածները» հեքիաթի հեղինակը։
Կառլո Կոլլոդի իտալ.՝ Carlo Collodi | |
---|---|
Ծննդյան անուն | իտալ.՝ Carlo Lorenzini[1] |
Ծնվել է | նոյեմբերի 24, 1826(1826-11-24)[2][3][4][…] |
Ծննդավայր | Ֆլորենցիա, Տոսկանայի Մեծ դքսություն[5][6][1] |
Վախճանվել է | հոկտեմբերի 26, 1890(1890-10-26)[2][3][4][…] (63 տարեկան) |
Վախճանի վայր | Ֆլորենցիա, Իտալիայի թագավորություն[5][6][1] |
Գերեզման | Cimitero delle Porte Sante |
Գրական անուն | Carlo Collodi[1] |
Մասնագիտություն | գրող, վիպասան, մանկագիր, լրագրող և թարգմանիչ |
Լեզու | իտալերեն |
Քաղաքացիություն | Իտալիայի թագավորություն, Տոսկանայի Մեծ դքսություն, United Provinces of Central Italy և Սարդինիայի թագավորություն |
Ժանրեր | մանկական գրականություն |
Ուշագրավ աշխատանքներ | I racconti delle fate?, Giannettino?, Minuzzolo?, Պինոքիոյի արկածները և Il Lampione? |
Կայք | carlocollodi.it |
Carlo Collodi Վիքիպահեստում |
Կառլո Կոլլոդին ծնվել է 1826 թվականին Ֆլորենցիայում։ 1848 և 1860 թվականների իտալական անկախության պատերազմների ժամանակ որպես կամավոր ծառայել է Տոսկանիայի բանակում։ Նրա քաղաքական ակտիվ հետաքրքրությունները և հայացքները հետագայում տեղ են գտել նաև վաղ շրջանի գրական գործերում։
Կառլո Կոլլոդին մահացել է 1890 թվականին Ֆլորենցիայում` անտեղյակ իր աշխատանքին սպասվող հետագա փառքի ու հաջողությունների մասին. փաստորեն Պինոկիոն շարունակում է իր սեփական կյանքը` անկախ հեղինակից։ Կոլլոդին թաղված է Սան Մինիատոյում։
«Պինոկիոյի արկածները» գրվել է 1881-1882 թվականներից, բայց վերջնական տարբերակը որպես գիրք տպագրվել է 1883 թվականին։ Թարգմանվել է ավելի քան 240 լեզուներով և համարվում է բոլոր ժամանակների ամենաշատ թարգմանված ու կարդացված ոչ կրոնական գիրքը աշխարհում։ Թարգմանվել է հայերեն ևս, իսկ 2014 թվականին հրատարակվել է նաև «Զանգակ» հրատարակչության կողմից[7]։ Թարգմանությունը՝ Ալվարդ Ջիվանյանի, նկարազարդումները՝ Մանուելա Ադրեանիի։