Կայծոռիկ-լուսատտիկ
From Wikipedia, the free encyclopedia
Կայծոռիկ-լուսատտիկ (լատին․՝ Lampyridae) միջատ բզեզների ընտանիքից։ Բնորոշ առանձնահատկությունն այն է, որ ունի հատուկ լուսարձակող օրգաններ՝ լապտերներ[1]։ Լուսատտիկները կենսալուսատվության լավագույն օրինակն են։ Այս փոքրիկ պայծառ արարածներին կարելի է հանդիպել երկրագնդի բարեխառն ու տրոպիկական կլիմայական պայմանններ ունեցող վայրերում, և սրանց կենսալուսատվության առանձնահատկությունները կարող են տարբեր լինել նույնիսկ նույն տեսակների մոտ՝ կախված աշխարհագրական առանձնահատկություներից։ Լապտերները գտնվում են որովայնի վերջին հատվածների վրա, առավել հաճախ թափանցիկ կուտիկուլի տակ և ձևավորվելով խոշոր ֆոտոգեն բջիջներից, որոնք առատորեն հյուսված են տրախեաներով և նյարդերով։ Այս բջիջների տակ լույսի անդրադարձիչներ են` միզաթթվի բյուրեղներով լցված բջիջներ։
Տրախեաներում ֆոտոգեն բջիջները թթվածին են մատակարարում այստեղ տեղի ունեցող օքսիդացնող գործընթացների համար։ Երբեմն ոչ միայն չափահաս միջատները՝ իմագոները փայլելու ունակություն ունեն, այլև՝ նրանց թրթուրներն ու ձվերը։ Թրթուրները սնվում են մատղաշ ծլիկներով և ցամաքային գաստրոպոդներով՝ (խխունջանմաններ)։
Ընտանիքի ներկայացուցիչները գիշերային կենսակերպ վարող ցամաքային բզեզներ են։ Մարմնի ամբողջական մասը փափուկ կամ չափավոր սկլերոտացված է, մարմնի վերին մասը նկատելիորեն հարթեցված է։ Սեռական դիմորֆիզմը զգալիորեն արտահայտված է։ Էգերը հաճախ զուրկ են թևերից և ենթաթևերից, ինչը նրանց նմանեցնում է թրթուրների։ Թրթուրները շարժուն են, ցամաքային կամ ջրային կյանք են վարում, օրգանների կառուցվածքում որոշ մասեր բացակայում են, էվոլյուցիայի գործընթացում նրանց գործառույթների կորստի պատճառով։ Չեն սնվում՝ ապրելում են թրթուրի փուլում կուտակված սննդանյութերի պաշարով։
Թրթուրները գիշատիչ են, սնվում են փափկամարմիններով և թաքնվում նրանց պատյանների մեջ։ Ընտանիքը ներառում է մոտ 2200 տեսակ[2]։ Առավել բազմազան ներկայացված է արևադարձային և մերձարևադարձային շրջաններում, սակավ` բարեխառն գոտում։ Նախկին ԽՍՀՄ երկրների տարածքում ապրում է 7 սեռ և մոտ 20 տեսակ։ Ռուսաստանում կա 15 տեսակ։