ԽՍՀՄ ատոմային նախագիծ
From Wikipedia, the free encyclopedia
ԽՍՀՄ ատոմային նախագիծ, ԽՍՀՄ ատոմային ռումբի ստեղծման նախագիծ, Ատոմային նախագիծ կամ Ուրանային նախագիծ, ԽՍՀՄ ատոմային ծրագրի ռազմական մաս, հիմնարար հետազոտություն, ատոմային ծրագրերի մշակում և դրանց գործնական իրականացում ԽՍՀՄ-ում, որի նպատակն էր միջուկային էներգիան օգտագործել զանգվածային ոչնչացման զենք ստեղծելու համար։ Նախագծի իրականացման միջոցառումները մեծապես խթանվել են այդ ուղղությամբ այլ երկրների՝ հատկապես Նացիստական Գերմանիայի (Գերմանիայի միջուկային ծրագիր) և ԱՄՆ (Մանհեթենյան նախագիծ) գիտական հիմնարկների գործունեությամբ։ 1945 թվականի օգոստոսի 6-ին և 9-ին ամերիկյան ինքնաթիռները երկու ատոմային ռումբ նետեցին ճապոնական Հիրոսիմա և Նագասակի քաղաքների վրա։
Արագ փաստեր ԽՍՀՄ ատոմային նախագիծ, Տեսակ ...
ԽՍՀՄ ատոմային նախագիծ | |
---|---|
Տեսակ | միջուկային զենքի նախագծեր |
Երկիր | ԽՍՀՄ |
Հիմնադրված | 1943 |
Լուծարված | 1949 |
Փակել