Լունա 10
From Wikipedia, the free encyclopedia
Լունա-10, կամ Ե-6Ս համար 206 (ռուս.՝ Луна 10), Սովետական Միության տիեզերքի հետազոտության ծրագրի շրջանակներում իրականացվող Լունա ծրագրի հերթական առաքելությունը, որով նախատեսվում էր հասցնել կայանը Լուսնի ուղեծիր։ Արձակվել է 1966 թվականի մարտի 31-ին Բայկոնուր տիեզերակայանից, Մոլնիա-Մ (8Կ78Մ) կրող հրթիռով։ Լունա 10 կայանը 1966 թվականի ապրիլի 3-ին հաշողությամբ դուրս եկավ Լուսնի ուղեծիր, դառնալով Երկրի արբանյակի շուրջ պտտվող առաջին արհեստական արբանյակը։
Կազմակերպություն | Լավոչկինի անվ. բյուրո |
---|---|
Այլ нանվանումներ | Ե-6Ս համար 206 |
COSPAR ID | 1966-027A[1] |
NSSDCA ID | 1966-027A |
SCN | 02126 |
Գործարկման ամսաթիվ | 1966 մարտի 31, 10:46:59 UTC[1] |
Գործարկման վայր | Բայկոնուր |
Գործարկման հրթիռ | Մոլնիա-Մ (8Կ78Մ)[1] |
Աշխատանքի ավարտ | 1966 մայիսի 30 |
Զանգված | 1583.7 կգ[2] |
Կայանի աշխատանքի ընթացքում հաջողությամբ կատարվել են բազմաթիվ ուսումնասիրություններ և հետազոտություններ, այդ թվում. Լուսնի մգնիսական դաշտի հզորության չափումները[3], նրա ռադիացիոն գոտիների ուսումնասիրությունները, Լուսնի ժայռերի հետազոտությունները (դրանք գնահատվեցին որպես մոտ երկրային բազալտներին)[4], ուսումնասիվեց տիեզերական ռադիացիան, և միկրոասուպների խտությունը։ Կայանի աշխատանքի արդյունքում կատարված ամենակարևոր հայտնագործություն են գնահատում Լուսնի ուղեծրի տատանումների պատճառ դարձած զանգվածի կենտրոնացումների առավել խիտ տեղաբաշումը լուսնային ծովերի ավազանների տակ[5][6]։