Լուիզա (Պրուսիայի թագուհի)
Պրուսիայի թագուհի / From Wikipedia, the free encyclopedia
Մեկլենբուրգ Ստրելիցի արքայադուստր Լուիզա կամ Լուիզա Ավգուստա Վիլհելմինա Ամալիա Մեկլենբուրգցի (գերմ.՝ Luise Auguste Wilhelmine Amalie zu Mecklenburg, մարտի 10, 1776(1776-03-10)[1][2][3], Հաննովեր, Սրբազան Հռոմեական կայսրություն[4] - հուլիսի 19, 1810(1810-07-19)[1][2][3], Schloss Hohenzieritz, Hohenzieritz), Գերմանիայի պատմության մեջ առասպելացված կերպար, հայրենասիրության և կանացիության խորհրդանիշ։ Ֆրիդրիխ Վիլհելմի III -ի կինը և Պրուսիայի թագավորության կոնսորտ թագուհի։ Նրանց կարճատև, բայց երջանիկ ամուսնությունից ծնվել են ինը երեխա, ներառյալ ապագա միապետեր Պրուսայի թագավոր Ֆրեդերիկ Վիլհելմ IV- ը և Գերմանիայի կայսր Վիլհելմ I Հոհենցոլեռնը։
Լուիզա գերմ.՝ Luise zu Mecklenburg | |
---|---|
Ծնվել է | մարտի 10, 1776(1776-03-10)[1][2][3] |
Ծննդավայր | Հաննովեր, Սրբազան Հռոմեական կայսրություն[4] |
Մահացել է | հուլիսի 19, 1810(1810-07-19)[1][2][3] (34 տարեկան) |
Մահվան վայր | Schloss Hohenzieritz, Hohenzieritz |
Գերեզման | mausoleum of Charlottenburg Park |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Կրոն | լյութերականություն |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Ամուսին | Ֆրիդրիխ Վիհելմ III |
Ծնողներ | հայր՝ Karl II, Grand Duke of Mecklenburg-Strelitz?, մայր՝ Landgravine Friederike of Hesse-Darmstadt? |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Ֆրիդրիխ Վիլհելմ IV, Վիլհելմ I Հոհենցոլեռն, Ալեքսանդրա Ֆեոդորովնա, Prince Charles of Prussia?, Princess Alexandrine of Prussia?, Լուիզա Պրուսիացի, Prince Albert of Prussia?, stillborn daughter von Hohenzollern?[1], Princess Frederica of Prussia?[1] և Prince Ferdinand of Prussia?[1] |
Ստորագրություն | |
Louise of Mecklenburg-Strelitz Վիքիպահեստում |
Լուիզան հատկապես հայտնի է դարձել այն դեպքից հետո, երբ 1807 թվականին Տիլզիտում հանդիպել է Ֆրանսիայի կայսր Նապոլեոն Բոնապարտի հետ։ Նա Նապոլեոնյան պատերազմներում Պրուսիայի կրած աղետալի կորուստներից հետո բարեգութ գտնվելու խնդրանքով է դիմել Նապոլեոնին, ինչը թեև անհաջող է եղել, բայց առանց այդ էլ հպատակների կողմից սիրված Լուիզան՝ Նապոլեոնի հետ հանդիպման շնորհիվ մեծարվել է որպես «ազգային առաքինության ոգի»։ Երեսունչորս տարեկան հասակում նրա վաղաժամ մահը նրան «երիտասարդ պահեց սերունդների հիշողության մեջ» և ստիպեց Նապոլեոնին ասել, որ արքան «կորցրել է իր լավագույն նախարարին»։ Լուիզայի վշտահար ամուսինը չորս տարի անց ստեղծել է Լուիզայի շքանշան՝ որպես Երկաթե խաչի (✠) անալոգ կանանց համար։ 1920-ական թվականներին պահպանողական գերմանացի կանայք հիմնադրել են Լուիզա թագուհու լիգա (Queen Louise League), իսկ Լուիզան նացիստական քարոզչության մեջ օգտագործվել է որպես իդեալական գերմանուհու օրինակ։
Իր ժամանակակիցների նկարագրություններում թագուհի Լուիզան ներկայացվում է որպես գեղեցկուհի՝ անբռնազբոս շարժուձևով հաղորդակցվող, որն ավելի հատուկ եղել է երրորդ դասի ներկայացուցիչներին, քան խստաբարո ազնվականությանը։ Լուիզայի կյանքն անքակտելիորեն կապված է եղել Նապոլեոնի դեմ Պրուսիայի պայքարի հետ։ Անժամանակ կյանքից հեռացած թագուհին հաջորդ սերունդների հիշողության մեջ մնացել է երիտասարդ ու գեղեցիկ։ Իր կյանքի ընթացքում թագուհի Լուիզան եղել է գրեթե պաշտամունքի առարկա, որն է՛լ ավելի աճել է նրա մահից հետո։ Թագուհի Լուիզան դարձել է Պրուսիայի նոր վերելքի և Գերմանական կայսրության կազմավորման խորհրդանիշ։ Գերմանիայի պատմության մեջ նրա կարևորությունը գերազանցել է այն ազդեցությունը, որը նա իրականում ունեցել է որպես Պրուսիայի թագուհի[5]։