Լիյսի Օտերմա
From Wikipedia, the free encyclopedia
Լիյսի Օտերմա (ֆիններեն՝ Liisi Oterma, հունվարի 6, 1915(1915-01-06)[1], Տուրկու, Ֆինլանդիայի մեծ իշխանություն, Ռուսական կայսրություն - ապրիլի 4, 2001(2001-04-04), Տուրկու, Ֆինլանդիա), ֆինն աստղագետ, աշխատել է Տուրկուի աստղադիտարանում։
Արագ փաստեր Լիյսի ՕտերմաLiisi Oterma, Ծնվել է ...
Լիյսի Օտերմա Liisi Oterma | |
---|---|
Ծնվել է | հունվարի 6, 1915(1915-01-06)[1] Տուրկու, Ֆինլանդիայի մեծ իշխանություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | ապրիլի 4, 2001(2001-04-04) (86 տարեկան) Տուրկու, Ֆինլանդիա |
Քաղաքացիություն | Ֆինլանդիա |
Մասնագիտություն | աստղագետ և էսպերանտիստ |
Հաստատություն(ներ) | Տուրկուի աստղադիտարան |
Գործունեության ոլորտ | աստղագիտություն |
Ալմա մատեր | Տուրկուի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | էսպերանտո |
Պարգևներ |
Փակել
Օտերման դարձել է Ֆինլանդիայում առաջին կին գիտնականը, ով ստացել է դոկտորական աստիճան աստղագիտության բնագավառում։ Դարձել է աստղագիտության պրոֆեսոր 1965 թվականից։
Հայտնաբերել է 4 գիսաստղ, մասնավորապես 38P/Ստեֆանի-Օտերմայի, 39P/Օտերմայի, C/1942 C2 և 139P/Վայիսալա-Օտերմայի, ինչպես նաև մի շարք աստերոիդներ։
Նրա պատվին է անվանվել (1529) Օտերմա աստերոիդը։ Աշխատել է Տուորլա աստղադիտարանում, Տուրկուի աստղադիտարանում և Կևոլա աստղադիտարանում։
Խոսում էր 11 լեզուներով, այդ թվում Էսպերանտոյով։ Թոշակի է անցել 1978 թվականին։