Իրինա Անտոնովա
ռուս արվեստի պատմաբան / From Wikipedia, the free encyclopedia
Իրինա Ալեքսանդրովնա Անտոնովա (ռուս.՝ Ири́на Алекса́ндровна Анто́нова, մարտի 20, 1922(1922-03-20)[1], Մոսկվա, Խորհրդային Ռուսաստան - նոյեմբերի 30, 2020(2020-11-30)[2], Մոսկվա, Ռուսաստան[6]), խորհրդային ռուս արվեստագետ, Վերածննդի դարաշրջանի իտալական նկարչության մասնագետ, հեռուստահաղորդավար։ Մոսկվայի Պուշկինի անվան գեղարվեստի պետական թանգարանի տնօրեն (1961-2013)[7] և նախագահ (2013-2020)։ Արվեստագիտության դոկտոր։
Արագ փաստեր Իրինա Անտոնովառուս.՝ Ирина Александровна Антонова, Ծնվել է ...
Իրինա Անտոնովա ռուս.՝ Ирина Александровна Антонова | |
---|---|
Ծնվել է | մարտի 20, 1922(1922-03-20)[1] Մոսկվա, Խորհրդային Ռուսաստան |
Մահացել է | նոյեմբերի 30, 2020(2020-11-30)[2] (98 տարեկան) Մոսկվա, Ռուսաստան բնական մահով |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | արվեստագետ |
Հաստատություն(ներ) | Պուշկինի անվան Կերպարվեստի թանգարան և Մոսկվայի պետական համալսարան |
Գործունեության ոլորտ | Արվեստի պատմություն և արվեստագիտություն[3] |
Պաշտոն(ներ) | թանգարանի տնօրեն |
Անդամակցություն | Ռուսաստանի Դաշնության չորրորդ կազմի հանրային պալատ (2012-2015) |
Ալմա մատեր | Մոսկվայի պետական համալսարանի բանասիրույան ֆակուլտետ (1945) |
Կոչում | Ռուսաստանի կրթության ակադեմիայի ակադեմիկոս |
Գիտական աստիճան | արվեստագիտության դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն[4][3], գերմաներեն[5], ֆրանսերեն և իտալերեն |
Գիտական ղեկավար | Միխայիլ Ալպատով և Բորիս Վիպեր |
Պարգևներ | |
Ամուսին(ներ) | Եվսեյ Ռոտենբերգ |
Irina Antonova Վիքիպահեստում |
Փակել
Ռուսաստանի կրթության ակադեմիայի ակադեմիկոս, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս (2001, թղթակից անդամ՝ 1997), ՌՍՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1979), Ռուսաստանի Դաշնության երկու պետական մրցանակների դափնեկիր (1995, 2017)։ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի ասպետ։ Հայրենական մեծ պատերազմի վետերան։