Ժանտախտ
From Wikipedia, the free encyclopedia
Ժանտախտ, վարակիչ հիվանդություն, որը հարուցվում է Yersinia pestis բակտերիայով[3]։ Ախտանշաններից են տենդը, թուլությունը և գլխացավը[4]։ Սովորաբար այն սկսվում է հարուցչի ազդեցությունից հետո մեկից յոթ օրվա ընթացքում[3]։ Բուբոնային ձևի ժամանակ առկա է ավշային հանգույցների մեծացում, սեպտիցեմիկ ձևի դեպքում հյուսվածքները կարող են սևանալ և մահանալ, իսկ թոքայինի դեպքում դիտվում է շնչահեղձություն, հազ և կրծքավանդակի ցավ[4]։
Ժանտախտ Pestis | |
---|---|
«Բժիշկ Շնաբել ֆոն Ռոմ» (գերմ.՝ Doktor Schnabel von Rom «Կտուց բժիշկը Հռոմից») Պոլ Ֆյուրստ, 1656, փորագրություն Բժշկական հագուստ՝ Բուբոնային ժանտախտից կամ Սև մահից պաշտպանվելու համար | |
Տեսակ | հիվանդության կարգ |
Պատճառ | Երսինիա պեստիս[1][2] |
Փոխանցման ձև | օդակաթիլային փոխանցում[1], կոնտակտային փոխանցում, կղանքաբերանային ուղի և փոխանցում վեկտորի միջոցով |
Հիվանդության ախտանշաններ | տենդ[2], գլխացավ[2], փսխում, միալգիա, bubo?, Շոկ, թունավորում, հազ, Արյունախխում, Պապուլա, դելիրիում, Գերարյունություն և արյունահոսություն[1] |
Հետևանք | Սև մահ, Հուստինիանոսի ժանտախտ և ժանտախտի համաճարակ |
Վարակ տարածող | R. rattus?, M. sibirica? և մարդ |
Բուժաքննություն | ֆիզիկալ զննում, մանրէաբանական կուլտուրա, իմունֆլյուորեսցենտային մանրադիտակ, Լուսային մանրադիտակ և ELISEA? |
Բժշկական մասնագիտություն | վարակաբանություն |
ՀՄԴ-10 | A20 |
Բուժում | հակաբիոտիկ, դետոքսիկացիա, Հակաբորբոքային միջոցներ, antithrombotic?, սիմպտոմատիկ բուժում, վիրահատություն և Կորտիկոստերոիդներ |
Plague Վիքիպահեստում |
Բուբոնային և սեպտիցեմիկ ձևերը հիմնականում տարածվում են լվերի խայթոցով կամ վարակված կենդանիների հետ շփումով[4]։ Թոքային ձևը հիմնականում տարածվում է օդակաթիլային ճանապարհով հիվանդ մարդուց առողջին[4]։ Ախտորոշումը կատարվում է մանրէի հայտնաբերումով ավշային հանգույցից ստացված հեղուկում, արյան կամ խորխի մեջ[3]։
Բարձր ռիսկի խմբերի անձինք կարող են պատվաստվել[3]։ Թոքային ձևով հիվանդի հետ շփման մեջ գտնված անձանց կարելի է բուժել կանխարգելիչ դեղորայքով[3]։ Եթե արդեն վարակվել է, բուժումն անցկացվում է հակաբիոտիկներով և օժանդակող խնամքի միջոցներով[3]։ Սովորաբար կիրառվում է գենտամիցինի և ֆտորխինոլոնի համակցումը[5]։ Բուժման հետ մահացության ռիսկը մոտ 10% է, իսկ առանց բուժման՝ մոտ 70%[6]։
Աշխարհում տարեկան մոտ 600 դեպք է արձանագրվում[3]։ 2017թ-ին ամենաշատ ժանտախտի դեպքերով երկրներն էին Կոնգոյի դեմոկրատական հանրապետությունը, Մադագասկարը և Պերուն[3]։ ԱՄՆ-ում դեպքերը հիմնականում արձանագրվում են գյուղական վայրերում, և բակտերիան շրջանառում է կրծողների մեջ[7]։ Պատմականորեն այն արձանագրվել է խոշոր բռնկումների ձևով, որոնցից ամենահայտնին 14-րդ դարի Սև մահն է, ինչի արդյունքում ավելի քան 50 միլիոն մարդ է մահացել[3]։