Թեոֆան Նոլի
From Wikipedia, the free encyclopedia
Թեոֆան Ստիլիան Նոլի, Ֆան Նոլի, Թեոֆան եպիսկոպոս (ալբ․՝ Peshkop Theofan, հուն․՝ Θεοφάνης Στυλιανού Μαυρωμάτης, հունվարի 6, 1882(1882-01-06)[1], İbriktepe, Օսմանյան կայսրություն - մարտի 13, 1965(1965-03-13)[1], Ֆորթ Լոդերդեյլ, Ֆլորիդա, ԱՄՆ[2]), ալբանա-ամերիկացի գրող, գիտնական, դիվանագետ, քաղաքական գործիչ, պատմաբան, հռետոր։ Ալբանիայի ուղղափառ եկեղեցու հիմնադիր, Ալբանիայի վարչապետ և գահապահ 1924 թ․ Հունիսյան հեղափոխության ընթացքում։
Թեոֆան Նոլի ալբ․՝ Fan Stilian Noli | |
---|---|
Ծնվել է | հունվարի 6, 1882(1882-01-06)[1] |
Ծննդավայր | İbriktepe, Օսմանյան կայսրություն |
Վախճանվել է | մարտի 13, 1965(1965-03-13)[1] (83 տարեկան) |
Վախճանի վայր | Ֆորթ Լոդերդեյլ, Ֆլորիդա, ԱՄՆ[2] |
Մասնագիտություն | լեզվաբան, քաղաքական գործիչ, քահանա, դիվանագետ, պատմաբան, թարգմանիչ, լրագրող, գրող, աստվածաշնչի թարգմանիչ, բանաստեղծ և կոմպոզիտոր |
Լեզու | անգլերեն և ալբաներեն |
Քաղաքացիություն | Ալբանիա, Օսմանյան կայսրություն և ԱՄՆ |
Կրթություն | Հարվարդի համալսարան և Բոստոնի համալսարան |
Fan Noli Վիքիպահեստում |
Ալբանիայում Ֆան Նոլին մեծարվում է որպես գրականության, պատմության, աստվածաբանության, դիվանագիտության, լրագրության, երաժշտության և ազգային միասնության առաջամարտիկ։ Համաշխարհային գրականության գլուխգործոցների իր բազմաթիվ թարգմանություններով կարևոր դեր է ունեցել Ալբանիայում ալբաներենի՝ որպես ազգային լեզվի միասնականացման մեջ[3]։ Բազմակողմանի ներդրում ունի նաև անգլալեզու գրականության մեջ՝ որպես Սկադենբերգի, Շեքսպիրի, Բեթհովենի մասին, կրոնական տեքստերի և թարգմանությունների մի շարք հրատարակությունների հեղինակ[3]։
Կրթությունը ստացել է Հարվարդի համալսարանում[4], 1908 թ․ ձեռնադրվել է վանական՝ ծառայության անցնելով ալբանական եկեղեցում և այդպիսով եկեղեցական կիրառության մեջ ներառելով ալբաներենը։ 1912 թ․ անկախության հռչակումից հետո կարճ ժամանակ ապրել է Ալբանիայում։ Առաջին աշխարհամարտից հետո Նոլին դիվանագիտական աշխատանքներ է տարել ԱՄՆ նախագահ Վիլսոնի հետ։ Ավելի ուշ Դիվանագիտական-քաղաքական գործունեության մեջ է եղել Ալբանիայում՝ Ալբանիան հաջողությամբ ուղղորդելով Ազգերի լիգայի անդամակցությանն ընդառաջ։
Լինելով հարգված անձնավորություն, ով քննադատում էր Ալբանիայի կառավարության կոռուպցիան և անարդարությունները, Ֆան Նոլիին խնդրում են գլխավորել 1924 թ․Հունիսյան հեղափոխությունը։ Հեղափոխությունից հետո ծառայում է որպես վարչապետ, մինչև Ահմեդ Զոգուն ցրում է հեղափոխական կառավարությունը։ Նոլին աքսորվում է Իտալիա և մշտապես հաստատվում Միացյալ Նահանգներում 1930 թ․՝ ստանալով քաղաքացիություն և համաձայնվելով դադարեցնել քաղաքական ներգրավվածությունը։ Կյանքի մնացած մասն անցկացնում է որպես ակադեմիկոս, կրոնական առաջնորդ և գրող։