Թագադրական (Ֆաբերժեի ձու)
From Wikipedia, the free encyclopedia
«Թագադրական» (ռուս.՝ Коронационное), ոսկերչական ձու, որը դարձավ Ֆաբերժեի 52 զատկական ձվերից մեկը՝ պատրաստված Կարլ Ֆաբերժեի ընկերությունում Ռուսաստանի կայսերական ընտանիքի համար։ Ձուն պատրաստվել է 1897 թվականին[1] և նվիրված է Նիկոլայ II կայսեր թագադրման մեկամյակին։ «Թագադրականը» Նիկոլայ II-ը նվիրել է կնոջը՝ կայսրուհի Ալեքսանդրա Ֆեոդորովնային[2]։
Արագ փաստեր Թագադրական, Ստեղծման թնական ...
Թագադրական | |
---|---|
Ստեղծման թնական | 1897 |
Պատվիրատու | Նիկոլայ II |
Ներկա սեփականատեր | |
Սեփականատեր | Ալեքսանդրա Ֆեոդորովնա, Մալքոլմ Ֆորբս, Ֆորբս ընտանիք, Վիկտոր Վեկսելբերգ և Wartski |
Հավաքածու | Սանկտ Պետերբուրգի Ֆաբերժեի թանգարան |
Դիզայն և նյութեր | |
Նյութեր | ոսկի, ալմաստ, արծնապակի, թավիշ, պլատին, սուտակ, Լեռնային բյուրեղապակի, ժադեիտ և կինովար |
Բարձրություն | 12,7 սանտիմետր |
Ֆաբերժեի ձվեր |
Փակել
Ոսկերիչ վարպետներն են՝ Միխայիլ Պերխինը, Հենրիկ Վիգսթրյոմը և Գեորգ Շթեյնը[3]։
Այսօր «Թագադրական» կայսերական ոսկերչական ձուն պատկանում է Վիկտոր Վեկսելբերգի ֆոնդին[4]։ «Թագադրական» ոսկերչական ձուն պահպանվում և ցուցադրվում է Ֆաբերժեի թանգարանում (Նարիշկինների և Շուվալովների պալատ, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան)[3]։