Էմիլ Կուե
ֆրանսիացի գրող / From Wikipedia, the free encyclopedia
Էմիլ Կուե (ֆր.՝ Émile Coué, փետրվարի 26, 1857(1857-02-26)[1][2][3][…], Տրուա - հուլիսի 2, 1926(1926-07-02)[1][2][3][…], Նանսի), ֆրանսիացի հոգեբան և դեղագործ, որը մշակել է հոգեթերապիայի և անհատական աճի մեթոդ՝ հիմնված ինքնաներշնչման վրա։
Էմիլ Կուե ֆր.՝ Émile Coué de la Châtaigneraie | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 26, 1857(1857-02-26)[1][2][3][…] |
Ծննդավայր | Տրուա |
Մահացել է | հուլիսի 2, 1926(1926-07-02)[1][2][3][…] (69 տարեկան) |
Մահվան վայր | Նանսի |
Գերեզման | cimetière du sud, Nancy[4] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մայրենի լեզու | ֆրանսերեն |
Կրթություն | École supérieure de pharmacie de Paris? (1882) և Ստրասբուրգի համալսարան (1538-1970) (1901) |
Ազդվել է | Nancy School? |
Երկեր | Q19184482? և ինքնաներշնչում |
Մասնագիտություն | դեղագործ, հոգեբան, լեզվաբան, գիտնական, հոգեվերլուծաբան և հոգեթերապևտ |
Ամուսին | Q57822852? |
Émile Coué Վիքիպահեստում |
Այս մեթոդը հիմնված է մանտրանման պարզ արտահայտությունների պարբերաբար կրկնության վրա, ինչպես օրինակ սա. «Օրըստօրե ինձ համար բոլոր առումներով ավելի ու ավելի լավ է դառնում»։ Պարապմունքների պարբերականությունը բուժման կարևոր նախադրյալ էր հանդիսանում։ Հակառակ տարածված համոզմունքի, որ ուժեղ կամքը ձևավորում է առողջության ամենաարագ ճանապարհը, Կուեն հավատում էր, որ որոշ խնդիրների լուծումն անհնար է առանց անգիտակցական մտքերի փոխության։ Կուեն ընդգծում էր, որ ինքը բուժող չէ, այլ մեկը, որը ուրիշներին ուսուցանում է բուժվել ինքնուրույն։