Էլիզա Օժեշկո
From Wikipedia, the free encyclopedia
Էլիզա Օժեշկո (անգլ.՝ Eliza Orzeszkowa) (հունիսի 6, 1841(1841-06-06)[1][2][3][…], Միլկովշինա, Գրորդնենսկի գավառ, Գրոդնոյի նահանգ, Վիլնայի գլխավոր նահանգապետարան, Ռուսական կայսրություն - մայիսի 18, 1910(1910-05-18)[1][2][3][…], Գրոդնո, Վիլնայի գլխավոր նահանգապետարան, Ռուսական կայսրություն[4]), լեհ գրող։
Ծննդյան անուն | լեհ.՝ Elżbieta Pawłowska |
---|---|
Ծնվել է | հունիսի 6, 1841(1841-06-06)[1][2][3][…] |
Ծննդավայր | Միլկովշինա, Գրորդնենսկի գավառ, Գրոդնոյի նահանգ, Վիլնայի գլխավոր նահանգապետարան, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | մայիսի 18, 1910(1910-05-18)[1][2][3][…] (68 տարեկան) |
Վախճանի վայր | Գրոդնո, Վիլնայի գլխավոր նահանգապետարան, Ռուսական կայսրություն[4] |
Գերեզման | Parish Cemetery |
Գրական անուն | E. O., Bąk (z Wa-Lit-No), Li…ka, Gabriela Litwinka և Eliza Orzeszkowa |
Մասնագիտություն | գրող, ակնարկագիր և թարգմանչուհի |
Լեզու | լեհերեն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Ժանրեր | պատմվածք, վիպակ և վեպ |
Ուշագրավ աշխատանքներ | «Նեմանի վրա» (1887), «Արգոնավորդներ» (1899), «Մեիր Էզոֆովիչ» (1878) |
Ամուսին | Stanisław Nahorski? |
Էլիզա Օժեշկո Վիքիքաղվածքում | |
Eliza Orzeszkowa Վիքիպահեստում |
Վաղ շրջանի վեպերն ու վիպակները («Պան Գրաբա», 1869, «Մարթա», 1873 և այլն) նվիրված են մարդկային արժանապատվության և հասարակական ազատագրության համար կանանց պայքարին։ Օժեշկոյի ստեղծագործության հիմնական թեման դարձել է նահապետական կալվածատիրական կացութաձևի քայքայումը, բուրժուազիայի վերելքը («Էլի Մակովեր», 1874-1875, «Բրոխվիչների ընտանիքը», 1876, վեպեր)։ Ճանաչում են գտել «Մեիր Էզոֆովիչ» (1878) գիրքը, «Տարբեր ոլորտներից» (հատոր 1-3, 1879-1882) ժողովրդի պատմվածքները և բելառուս գյուղացիների կյանքը պատկերող «Ցածրավայրեր» (1883), «Ձուրձի» (1885) և «Գռեհիկը» (1888, հայերեն հրատարակություն 1900) վիպակները։ Օժեշկոյի ստեղծագործական նվաճումների հանրագումարն է «Նեմանի վրա» (1887) վեպը։ Վերջին ստեղծագործություններից աչքի են ընկնում «Արգոնավորդներ» (1899) վեպը և «Gloria Victis» (1910) պատմվածքների ժողովածու։ Օժեշկոյի արձակը 19-րդ դարի լեհական ռեալիզմի գագաթներից է։