Էդվարդ Մարոու
From Wikipedia, the free encyclopedia
Էդվարդ Մարոու (անգլ.՝ Edward R. "Ed" Murrow, ապրիլի 25, 1908(1908-04-25)[1][2][3][…], Գրինսբորո, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ - ապրիլի 27, 1965(1965-04-27)[1][2][3][…], Pawling), ամերիկյան հեռուստատեսության և ռադիոյի հայտնի լրագրող։ Ճանաչում է ձեռք բերել Մեծ Բրիտանիայի համար մղվող ճակատամարտի ժամանակ Լոնդոնից հեռարձակված իր ռադիոռեպորտաժների շնորհիվ, որոնք հսկայական լսարաններ են հավաքել ԱՄՆ-ում և Կանադայում։ Որոշ պատմաբաններ Մարոուին համարում են լրագրության պատմության խոշորագույն դեմքերից մեկը։ Մարոուի ռեպորտաժները միշտ աչքի են ընկել անկեղծությամբ ու ազնվությամբ։ Առաջիններից մեկն է եղել, որ լրատվական ռեպորտաժներ է վարել հեռուստատեսությունում։ 1954 թվականին Մարոուի հեռարձակումները հանգեցրել են նրան, որ հանրապետական սենատոր Ջոզեֆ Մաքարթին քննադատվել է հասարակության կողմից, և նրա գործունեությունն անկում է ապրել։
անգլ.՝ Edward R. Murrow | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 25, 1908(1908-04-25)[1][2][3][…] |
Ծննդավայր | Գրինսբորո, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ |
Մահացել է | ապրիլի 27, 1965(1965-04-27)[1][2][3][…] (57 տարեկան) |
Մահվան վայր | Pawling |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Վաշինգտոնի պետական համալսարան, Burlington-Edison High School? և Aiglon College? |
Մասնագիտություն | լրագրող |
Ամուսին | Janet Huntington Brewster? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Ստորագրություն | |
Edward R. Murrow Վիքիպահեստում |