Էդուարդ Շևարդնաձե
From Wikipedia, the free encyclopedia
Էդուարդ Ամբրոսիս ձե Շևարդնաձե․ (վրաց.՝ ედუარდ ამბროსის ძე შევარდნაძე, հունվարի 25, 1928(1928-01-25)[1][2][3][…], Մամաթ, Լանչխութի շրջան, Գուրիայի մարզ, Վրաստան - հուլիսի 7, 2014(2014-07-07)[4][5], Թբիլիսի, Վրաստան[6]), վրացի քաղաքական գործիչ, Վրաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի առաջին քարտուղար (1972-1985), ԽՍՀՄ արտաքին գործերի մինիստր (1985-1990), Վրաստանի 2-րդ նախագահ (1995-2003)։
Էդուարդ Շևարդնաձե վրաց.՝ ედუარდ ამბროსის ძე შევარდნაძე | |
---|---|
Ծնվել է | հունվարի 25, 1928(1928-01-25)[1][2][3][…] |
Ծննդավայր | Մամաթ, Լանչխութի շրջան, Գուրիայի մարզ, Վրաստան |
Մահացել է | հուլիսի 7, 2014(2014-07-07)[4][5] (86 տարեկան) |
Մահվան վայր | Թբիլիսի, Վրաստան[6] |
Գերեզման | Կրծանիսի (Գարդաբանի շրջան) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Վրաստան |
Կրոն | ուղղափառություն և Վրաց ուղղափառ եկեղեցի |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և դիվանագետ |
Ամուսին | Նանուլի Շևարդնաձե |
Զբաղեցրած պաշտոններ | Վրաստանի նախագահ, ԽՍՀՄ Արտաքին գործերի նախարարություն, ԽՍՀՄ Արտաքին գործերի նախարարություն, Վրացական Կոմկուսի առաջին քարտուղար և ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր |
Կուսակցություն | Վրաստանի քաղաքացիների միություն և ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտե և ԽՄԿԿ կենտկոմի քաղբյուրո |
Ստորագրություն | |
Eduard Shevardnadze Վիքիպահեստում |
Ծնվել է 1928 թվականին, Խորհրդային Վրաստանի (ԱԽՖՍՀ) Մամաթ գյուղում։ 1946 թվականին թվականներին դարձել է Վրաստանի կոմերիտմիության (ԼԿԵՄ) անդամ։ 1951 թվականին ավարտել է Վրաստանի կոմունիստական կուսակցության Կենտկոմին կից կուսակցական դպրոցը, 1960 թվականին՝ Քութայիսի մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը։ 1956 թվականից եղել է Վրաստանի ԼԿԵՄ Կենտկոմի 2-րդ, 1957 թվականից՝ առաջին քարտուղար։ 1961 թվականին նշանակվել է Վրաստանի կոմկուսի Մցխեթի շրջկոմի, 1963 թվականին Թբիլիսիի Պերվոմայսկի շրջկոմի առաջին քարտուղար։ 1964 թվականին նշանակվել է ՎԽՍՀ հասարակական կարգի պահպանության նախարարի առաջին տեղակալ, 1965 թվականից՝ նախարար։ 1976 թվականին դարձել է ԽՄԿԿ Կենտկոմի անդամ, 1978 թվականին՝ ԽՄԿԿ Կենկոմի քաղբյուրոյի անդամության թեկնածու։
1972-1985 թվականներին ստանձնել է ՎԿԿ կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնը։ 1985 թվականին Գորբաչովի կողմից նշանակվել է ԽՍՀՄ արտաքին գործերի մինիստր։
Խորհրդային Միության կազմալուծումից (1991) և Վրաստանի Հանրապետության 1-ին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի հրաժարականից հետո Շևարդնաձեն դառնում է երկրի նախագահը։ Պաշտոնապես ընրվել է 1995 թվականին։ Շևարնաձեի նախագահական տարիներն ուղեկցվել են կոռուպցիայի ահռելի աճով և հովանավորչությամբ։ 2003 թվականի ընտրությունների ժամանակ ընտրակեղծիքների մեղադրանքները և համընդանուր դժգոհությունները հանգեցրեցին Վրաստանում լայնամսշտաբ բողոքի ցույցերի (Վարդերի հեղափոխություն)։ Ի վերջո, Շևարդնաձեն հրաժարական տվեց։ Մահացել է 2014 թվականին։