Երուսաղեմի կարգավիճակի մասին Իսրայելի օրենք
From Wikipedia, the free encyclopedia
Հիմնական օրենք` Իսրայելի մայրաքաղաք Երուսաղեմի մասին, Իսրայելի հիմնական օրենքներից մեկը[1] (Իսրայելի Քնեսեթի կողմից ընդունվել է 1980 թվականի հուլիսի 30-ին), որով հայտարարվում է, որ «Երուսաղեմը, միասնական և անբաժանելի, Իսրայելի մայրաքաղաքն է», օրենքը նաև, ի թիվս այլ բաների, երաշխավորում է «Սուրբ վայրերի» պաշտպանությունն ու անձեռնմխելիությունը։ Օրենքը դատապարտվել Է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից։