ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ
From Wikipedia, the free encyclopedia
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ (անգլ.՝ United Nations Security Council, ֆր.՝ Conseil de sécurité de l'ONU, արաբ․՝ مجلس أمن الأمم المتحدة, չինարեն՝ 联合国安全理事会, իսպ.՝ Consejo de Seguridad de la ONU), Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) վեց հիմնական մարմիններից մեկը[1], որը կոչված է ապահովել միջազգային խաղաղություն և անվտանգություն[2], Գլխավոր ասամբլեային խորհուրդ տալ ընդունել ՄԱԿ-ի նոր անդամներին[3] և հաստատել ՄԱԿ-ի կանոնադրության ցանկացած փոփոխություն[4]։ Նրա լիազորությունները ներառում են խաղաղապահ գործողությունների հաստատումը, միջազգային պատժամիջոցների սահմանումը և ռազմական գործողությունների արտոնումը։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ՄԱԿ-ի միակ մարմինն է, որն իրավասու է պարտադիր բանաձևեր ընդունել անդամ պետությունների վերաբերյալ։
Արագ փաստեր ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, Տեսակ ...
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ | |
---|---|
Տեսակ | principal organ of the United Nations? և council? |
Հապավում | UNSC, 国連安保理, 안보리, CSNU, Weltsicherheitsrat, CSNU, СБ ООН, 安理会, 安理會, РБ ООН, СС на ООН, СБ ААН, BMGK, RB ONZ, V-Raad, BMT TŞ, BR OSN, CSNU, RB OSN և VNVR |
Հիմնադրված | հոկտեմբերի 24, 1945 |
Գլխադասային գրասենյակ | ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակ, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Տարածաշրջան | ՄԱԿ անդամ-պետություն |
Վերադաս կազմակերպություն | Միավորված ազգերի կազմակերպություն |
Կայք | un.org/securitycouncil(անգլ.) |
Փակել