Դինար (արժույթ)
որոշ երկրների արժույթ / From Wikipedia, the free encyclopedia
Դինար, մի քանի երկրներում հիմնական արժույթ, այն պատմականորեն օգտագործվել է տարբեր ժամանակներում։
Ժամանակակից դինարի պատմական նախորդները ոսկե դինարն են, միջնադարյան մուսուլմանական կայսրությունների հիմնական մետաղադրամը, որն առաջին անգամ թողարկվել է Հիջրայի 77 (696-697) թվականին Աբդ ալ-Մալիկ իբն Մարվան խալիֆի կողմից։ Այս բառը ծագել է մ.թ.ա. 211 թվականին առաջին անգամ հատված Հին Հռոմի արծաթե դենարիուս մետաղադրամից։
Անգլերեն դինար բառը արաբերեն دينار (dīnār)-ի թարգմանությունն է, որը սիրիական լեզվում (dīnarā) փոխ է առնվել հունարեն δηνάριον (dēnárion)-ից, որն էլ լատիներեն dēnārius բառից է ծագել[1][2]։
Ոսկե մետաղադրամը, որը հայտնի էր նաև դինարա (dīnāra) անունով, Հնդկաստան է ներմուծվել Քուշական կայսրության կողմից 1-ին դարում, որն ընդունվել է Գուպտայի կայսրության և նրան հաջորդողների կողմից մինչև 6-րդ դար[3][4]։ Ժամանակակից ոսկե դինարը ներկայացնում է ոսկե ձուլակտորի մետաղադրամ, որը մինչ օրս որպես պաշտոնական արժույթ չի թողարկվել որևէ պետության կողմից։