Գրեմմի տարվա ձայնագրության համար
From Wikipedia, the free encyclopedia
«Գրեմմի» մրցանակ տարվա ձայնագրության համար (անգլ.՝ Grammy Award for Record of the Year), շնորհվում է Ձայնագրման ակադեմիայի կողմից «գեղարվեստական նվաճումների, տեխնիկական վարպետության և ձայնագրման ոլորտում նշանակալից ներդրման համար՝ բացառությամբ վաճառքները և դիրքերը չարթերում»[1]։
Գրեմմի տարվա ձայնագրության համար | |
---|---|
Տեսակ | Գրեմմի և պարգևի աստիճան |
Մասն է | list of Grammy Award categories? |
Երկիր | ԱՄՆ |
Հիմնադրվել է | 1959 |
Պարգևադրող | Ձայնագրման ակադեմիա |
Կայք | grammy.com |
«Տարվա ձայնագրություն» (անգլ.՝ Record of the Year) անվանակարգը հանդիսանում է մրցանակաբաշխության մոտավորապես 100 այլ անվանակարգերի հիմնական չորս (Մեծ քառյակ, The Big Four) անվանակարգերից մեկը, ներառյալ «Լավագույն նոր արտիստ», «Տարվա երգ» և «Տարվա ալբոմ» անվանակարգերը։ Շնորհվում է ամեն տարի, սկսած 1959 թվականի Գրեմմիի առաջին մրցանակաբաշխությունից[2][3][4][5][6]։
«Գրեմմիի» 54-րդ մրցանակաբաշխության ղեկավարության համաձայն, մրցանակը հանձնվում է «կոմերցիոն թողարկված սինգլներին կամ երգերին՝ նոր վոկալային կամ գործիքային ձայնագրություններով։ Նախորդ տարվա ալբոմի ստեղծագործությունը կարող է առաջադրվել այն պայմանով, եթե երգը չի թողարկվել նախորդ տարի, իսկ ալբոմը չի ստացել «Գրեմմի»։ Մրցանակը ստանում են կատարողները, պրոդյուսերները, ձայնային ինժեներները և/կամ միքսերները»։ Սկսած Գրեմմիի 55-րդ մրցանակաբաշխությունից, մասթերինգի ինժեներները նույնպես համարվում են նոմինանտներ և կարող են առաջադրվել տվյալ անվանակարգում[7]։
«Տարվա ձայնագրություն» անվանակարգը կապված է «Տարվա երգ» և «Տարվա ալբոմ» անվանակարգերի հետ, սակայն հայեցակարգով տարբերվում է նրանցից`
- «Տարվա ձայնագրություն» մրցանակը շնորհվում է ալբոմից երգի կամ սինգլի համար։ Այս մրցանակը հանձնվում է երգը կատարողին, պրոդյուսերին և ձայնային ինժեներին։ Այդ իմաստով, «record» նշանակում է մի երգի ձայնագրություն, սակայն ոչ ստեղծագործություն կամ ամբողջ ալբոմի ընդհանուր երգերը։ Հաճախ այս անվանակարգը ներկայացվում է առավել հաջող, քան «Տարվա երգ» անվանակարգը։
- «Տարվա երգ» մրցանակը շնորհվում է առանձին երգի կամ սինգլի համար, սակայն այն տրվում է երգի հեղինակին և երգահանին, ով առաջին անգամ է ստեղծել երգը։ Այդ իմաստով, «song» նշանակում է գրված, այլ ոչ ձայնագրված երգ, ինչպես նախորդ անվանակարգում։
- «Տարվա ալբոմ» մրցանակը շնորհվում է ամբողջ ալբոմի համար, սակայն տրվում է կատարողին, պրոդյուսերներին, ձայնագրության ինժեներներին և ալբոմի մասթերինգին։ Այդ իմաստով «album» նշանակում է ձայնագրված երգերի հավաքածու, այլ ոչ թե առանձին երգեր կամ ստեղծագործություններ։