Գուր-Էմիր
From Wikipedia, the free encyclopedia
Գուր-Էմիր (ուզբ.՝ Go'ri Amir Maqbarasi), 14-րդ դարի ճարտարապետական հուշարձան դամբարան Սամարղանդում։ Թեմուրի հրամանով կառուցվել է Մուհամեդ Սուլթանի ճարտարապետական համալիրում (XV դարի վերջին պահպանվել է մասամբ)։ Դամբարանի ութանիստ ծավալը պսակված է բարձր թմբուկով գնդա-կոնային, կողավոր գմբեթով։ Բազմագույն ու ճոխ է արտաքին ու ներքին հարդարանքը։ Ուլուգբեկի օրոք (1420-ական թվականներին) ընդարձակվել է։ Գուր-Էմիրում են թաղված Լենկթեմուրը, Ուլուգբեկը և այլ Թեմուրյաններ։ 1967 թվականին և 1994–1996 թվականներին կառույցը վերականգնվել ու մասամբ վերակառուցվել է։
Գուր-Էմիր ուզբ.՝ Go'ri Amir Maqbarasi | |
---|---|
Տեսակ | դամբարան |
Երկիր | Ուզբեկստան |
Վարչատարածք | Սամարղանդ |
Մասն է | Samarkand – Crossroad of Cultures? |
Հիմնվել է | 1403 |
Կառուցման սկիզբ | 1403 |
Կառուցման ավարտ | 1404 |
Ճարտարապետություն | |
Ոճ | Թեմուրյան ճարտարապետություն |
Մինարեթներ | 2 |
Հաճախ պարզապես հիշատակվում է որպես մոնղոլ-թաթարական[1] նվաճող Թեմուրի (հայտնի է նաև Լենկթեմուր, Թամերլան անուններով) դամբարան։ Այն կարևոր տեղ է զբաղեցնում Կենտրոնական Ասիայի ճարտարապետության պատմության մեջ[2]՝ որպես այդ կարգի առաջին կառույցներից մեկը, որը ծառայել է իբրև նմուշօրինակ և զգալի ազդեցություն է թողել մոգոլական նմանատիպ հետագա կառույցների վրա, ներառյալ Հումայունի գերեզմանը Դելիում և Թաջ Մահալը՝ Ագրայում, որոնք կառուցվել են Թեմուրի հնդկաստանյան մոնղոլ-թաթարական հետնորդների կողմից[3]՝ հնդկական ու կենտրոնաասիական ճարտարապետությունների որոշակի տարրերի համադրությամբ[4]։
Դամբարանը պսակող գմբեթը մոտավորապես 34 մետր բարձրություն ունի և շրջապատված է շուրջ 25 մ բարձրությամբ մինարեթներով։ Գմբեթը ծածկված է բաց կապույտ սալիկներով։ Բարձր թմբուկը պատված է զարդանախշերով և Մուհամեդի անվան արձանագրությամբ, որն արված է քուֆերեն գրերով։