Գիլյոմ-Անրի Դյուֆուր
From Wikipedia, the free encyclopedia
Գիլյոմ-Անրի Դյուֆուր (ֆր.՝ Guillaume-Henri Dufour սեպտեմբերի 15, 1787(1787-09-15)[1][2][3][…], Կոնստանց, Բոհեմիայի թագավորություն, Չեխական թագի հողեր, Սրբազան Հռոմեական կայսրություն - հուլիսի 14, 1875(1875-07-14)[1][3][4][…], Eaux-Vives, Ժնև, Շվեյցարիա[6][7][8][9]), շվեյցարական բանակի գեներալ, կամուրջաշինարար-ճարտարագետ, քարտեզագիր, քաղաքական գործիչ։ Ծառայությունը սկսել է Նապոլեոն I-ի օրոք։ Մեծ դեր է ունեցել Սոնդերբունդի պատերազմում հաղթանակի մեջ, պատերազմ, որը կարևոր դեր է խաղացել ժամանակակից Շվեյցարիայի ստեղծման գործում։ Նա նաև Շվեյցարիայի տեղեկագրական առաջին ճշգրիտ քարտեզի հեղինակն է, որն ի պատիվ նրան անվանվել է Դյուֆուրի քարտեզ։
Գիլյոմ-Անրի Դյուֆուր | |
Կրթություն՝ | Պոլիտեխնիկական դպրոց |
---|---|
Մասնագիտություն՝ | քարտեզագիր, քաղինժեներ, քաղաքական գործիչ, ռազմական գործիչ և քաղաքաշինարար |
Ծննդյան օր | սեպտեմբերի 15, 1787(1787-09-15)[1][2][3][…] |
Ծննդավայր | Կոնստանց, Բոհեմիայի թագավորություն, Չեխական թագի հողեր, Սրբազան Հռոմեական կայսրություն |
Վախճանի օր | հուլիսի 14, 1875(1875-07-14)[1][3][4][…] (87 տարեկան) |
Վախճանի վայր | Eaux-Vives, Ժնև, Շվեյցարիա |
Թաղված | Թագավորների գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ժնևի հանրապետություն, Ֆրանսիա[5] և Շվեյցարիա |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Անրի Դյունանի, Թեոդոր Մոնուարի, Գուստավ Մուանիեի, Լուի Ապիայի հետ միասին համարվում է Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության համահիմնադիրներից մեկը, ինչպես նաև Թունի կենտրոնական դաշնային քաղաքական դպրոցի տնօրեններից մեկը։ Գիլյոմ-Անրի Դյուֆուրը Շվեյցարիայի պատմության կարևորագույն դեմքերից մեկն է, ի պատիվ որի անվանվել է Շվեյցարիայի ամենաբարձր գագաթը ՝ Դյուֆուրը, որի բարձրությունը հասնում է 4634 մետրի։ Մեծ բանակի սպաներից մեկն է։ Նա մասոն էր և հանդիսանում էր Ալպինա շվեյցարական մեծ ժողովարանի անդամ[10]։