Գերմանիայի միավորում
From Wikipedia, the free encyclopedia
Գերմանիայի միավորում Գերմանական կայսրության քաղաքական և վարչական միավորում, որը փոխարինեց ապակենտրոնացված Գերմանական համադաշնությանը և Սրբազան Հռոմեական կայսրությանը։ Գերմանական կայսրությունը պաշտոնապես հռչակվեց 1871 թվականի հունվարի 18-ին Ֆրանսիայի Վերսալի պալատի Հայելիների դահլիճում։ Գերմանական պետությունների իշխանները, բացառությամբ Ավստրո-Հունգարիայի և նրա Հաբսբուրգ-լոթարինգյան հարստության (հարստությունը նախկինում ղեկավարել է գերմանական իշխանություններին Գերմանական համադաշնության և Սրբազան Հռոմեական կայսրության ժամանակ) և Վիլհել Iին Պրուսիայից և Հոհենցոլերններից հռչակեցին Գերմանիայի կայսր, Ֆրանս-պրուսական պատերազմում Ֆրանսիայի կապիտուլացիայից հետո։
Գերմանական իշխանությունների համախմբված համադաշություն գործել հազար տարի, սկսած 843 թվականի Վերդենի պայմանագրից։ Այնուամենայնիվ գերմանական միասնական ինքնուրույնությունը սկսեց զարգանալ 1800 ական թվականների վերջից, հիմնականում իշխանությունների ինքնորոշման բնույթից։ Սրբազան Հռոմեական կայսրության տարածքների մեծ մասում ուղղակիորեն կառավարում էր կայսրը, սակայն բնակչությունը հիմնականում ընդունում էր իրենց իշխաններին և ոչ կայսրին։ Լեռնային շրջաններում մեկուսացված բնակչությունը զարգանում էր մշակութային, կրթական, լեզվական և կրոնական տարբերությամբ։
Իրավիճակը փոխվեց, երբ Սրբազան Հռոմեական կայսրությունը պարտություն կրեց և կազմալուծվեց 1806 թվականին Ֆրանսիայի կողմից, և չնայած 1815 թվականին վերակազմավորվեց Գերմանական համադաշնությունը՝ պարտության մատնլով Ֆրանսիային, Գերմանական ազգայնականության ալիքը ողողվեց Գերմանիայում 19-րդ դարի առաջին կեսին։ Դարի կեսերին Գերմանիայում արդեն գործում էին շարժումներ, որոնք սատարում էին կենտրոնամետությունը, որի ղեկավար չէին տեսնում Ավստրիայի Հաբսբուրգներին։
Հզոր գերմանախոս տերություն Պրուսիան, որը նախկինում ենթարկվում էր Հաբսբուրգներին, փորձեց թուլացնել Գերմանական համադաշնությունը ներսից (Պրուսիան ուներ ներկայացուցչություն Գերմանական ժողովում Սրբազան Հռոմեական կայսրության ժամանակներից եկած ավանդույթի համաձայն և կարող էր ուղղակիորեն ազդել Ավստրիայի խորհրդարանի վրա) և դրսից (Պրուսիան դաշնակցեց Գերմանական կոնֆեդերացիայի հետ Երկրորդ Շլեզվիգյան պատերազմում՝ նպատակ ունենալով պառակտում մտցնել երկու ուժերի միջև, որը հետագայում բերեց 1867 թվականի Ավստրո-պրուսական պատերազմին)։
Չնայած Սրբազան Հռոմեական կայսրության փլուզման ժամանակ չնայած տեղական վարչական և քաղաքական տարբերությունների, գերմանախոս տարածքների բնակչությունը ուներ ընդհանուր լեզվաբանական, մշակութային և իրավական ավանդույթներ, որը հետագայում զարգացավ Ֆրանսիական հեղափոխական պատերազմների և Նապոլեոնյան պատերազմների արդյունքում։ Եվրոպական լիբերալիզմը համարվում էր ինելեկտուալ հիմք միավորման համար՝ փորձության ենթարկելով ժառանգական և Բացարձականության մոդելներով հասարակական և քաղաքական կազմակերպություններին։ Դրա գերմանականացումը ապացուցեց ավանդների, կրթության և լեզվաբանական միասնության կարևորդությունը նույն աշխարհագրական տարածաշրջանում տարբեր ժողովուրդների համար։ Միավորումը բերեց լարվածության կրոնաական, հասարակական և մշակությային տարբերությունների պատճառով և համարվում է, որ 1871 թվականը միայն մի պահ է, որը արդյունք է ավելի լայն մշակութային միավորման գործընթացի։
Դիվանագիտական ազդեցությունների գոտին արդյունք էր 1814-15 թվականների Վիեննայի կոնգրեսի Նապոլեոնյան պատերազմներից հետո, որից հետո Ավստրիական կայսրությունը դարձավ Կենտրոնական Եվրոպայի գլխավոր ուժը Համբսբուրգների գլխավորությամբ և Գերմանական կոնֆեդերացիայի ստեղծման նպատակն էր փոխարինել Սրբազան Հռոմեական կայսրությանը։ Պրուսիայի ջանքերը Վիեննայի քննարկումներում ձախողվեցին, քանի որ այն ցանկանում էր ստեղծել գերմանախոս ժողովուրդների երկրորդ դաշնությունը Պրուսիայի վերահսկողության ներքո և ձախողվեց այն պատճառով, քանի որ Պրուսիան մարտնչում էր Ավստրիայի դեմ բոլոր գերմանախոս երկրների նկատմամբ վերահսկողության համար։ Այս Գերմանական դուալիզմը բերեց միավորման հարցի երկու հնարավոր լուծմամբ՝ Kleindeutsche Lösung, փոքր գերմանական լուծում (Գերմանիան առանց Ավստրիայի) կամ Großdeutsche Lösung, մեծ գերմանական լուծում (Գերմանիան Ավստրիայի հետ)։