Բրայան Ահերն
From Wikipedia, the free encyclopedia
Բրայան Ահերն (անգլ.՝ Brian Aherne,մայիսի 2, 1902(1902-05-02)[1][2][3][…], Վուստերշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - փետրվարի 10, 1986(1986-02-10)[1][2][3][…], Venice, Սարասոտա շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ), բրիտանացի դերասան շատ է նկարահանվել Հոլիվուդում[6][7]։
Բրայան Ահերն անգլ.՝ Brian Aherne | |
---|---|
Ծնվել է | մայիսի 2, 1902(1902-05-02)[1][2][3][…] |
Ծննդավայր | Վուստերշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մահացել է | փետրվարի 10, 1986(1986-02-10)[1][2][3][…] (83 տարեկան) |
Մահվան վայր | Venice, Սարասոտա շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ |
Կրթություն | Մալվերն քոլեջ և Թատերական արվեստի Իտալիա Կոնտի ակադեմիա |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | դերասան, թատրոնի դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան |
Ծնողներ | հայր՝ William de Lacy Aherne?[4] |
Ամուսին(ներ) | Ջոան Ֆոնտեյն[5] |
Պարգևներ և մրցանակներ | |
Ծնվել է Մեծ Բրիտանիայում Ուորսթերշիրի կոմսությունում`ճարտարապետ Ուիլյամ դե Լեյսի Ահերնի և նրա կնոջ՝ Լուիզայի ընտանիքում։ Կրթություն է ստացել Բիրմինգհեմում, Լոնդոնում և Մալվերում, որտեղ նա սկսել է դերասանական կարիերան[8]։ 1924 թվականից Ահերնը սկսել է հայտնվել մեծ էկրանին որտեղ խաղացել է «Գետնանցում»(1928) «Երգերի երգը»(1933) «Հավերժություն և մեկ օր»(1943) «Ես խոստովանում եմ»(1953) «Տիտանիկ»(1953), իսկ 1940 թվականին ստացել է «Օսկար>» Բացի այդ, նա շատ է խաղացել Բրոդվեյում ՝ սկսած 1931 թվականից մինչև 1960 թվականը։ 1950-ականների սկզբից դերասանը նկարահանվել է նաև հեռուստատեսությունում, որտեղ նա դերեր է ունեցել «Դիսնեյլենդ», «Կառավան կառք», «Հում հյուսվածք» և «Մթնշաղ գոտի» սերիալներում։ 1969 թվականին, կարիերայի ավարտից երկու տարի անց, Ահերնը հրատարակել է «Պատշաճ աշխատանք» ինքնակենսագրությունը։
Դերասնը երկու անգամ ամուսնացած է եղել. առաջինը 1939-ից 1940 թվականը դերասանուհի Ջոան Ֆոնտեյնի հետ, իսկ երկրորդը՝ 1946-ից մինչև մահը ամուսնացած է եղել Էլինոր դե Լիգր Լաբորդի հետ։ Նա հիվանդացավ գրիպով 1944 թվականին բանակային ճամբարներ շրջելիս[9]։ Դերասանը մահացել է սրտի կաթվածից Ֆլորիդայում 1986 թվականին 83 տարեկանում։ Կինոարտադրության մեջ ունեցած ավանդի համար դերասանը արժանացել է աստղի Հոլիվուդի Փառքի ծառուղում[10][11][12]։