Բեռնհարդ Ռոմբերգ
From Wikipedia, the free encyclopedia
Ռոմբերգ Բեռնհարդ (նոյեմբերի 13, 1767(1767-11-13)[1][2] կամ նոյեմբերի 12, 1767(1767-11-12)[3][4], Դինկլագե, Vechta, Գերմանիա[3] - օգոստոսի 13, 1841(1841-08-13)[1][5][3], Համբուրգ, Գերմանական միություն[3]), գերմանացի թավջութակահար և կոմպոզիտոր։ 1790-1793 թվականներին ծառայել է Բոննի պալատական կապելլայում, Ֆ․ Ռիսի, Անդրեաս Ռ.ի և Լ․ Բեթհովենի հետ նվագել միևնույն կվարտետում։ 1801-1802 թվականներին Փարիզի կոնսերվատորիայի պրոֆեսոր, 1805-1806 թվականներին և 1816-1819 թվականներին Բեռլինի պալատական կապելլայի մենակատար։ Ռոմբերգի համերգային-կատարողական գործունեությունը շատ բանով նպաստել է թավջութակի՝ որպես մենակատարող գործիքի մասսայականացմանը, նշանավորել գործիքը նվագելու տեխնիկայի զարգացման նոր աստիճան։ Որպես կոմպոզիտոր Ռոմբերգը վաղ ռոմանտիկական ոճի ներկայացուցիչ է։ Մանկավարժական պրակտիկայում իրենց նշանակությունը պահպանել են Ռոմբերգի թավջութակի ստեղծագործությունները, ինչպես և «МёЬЬоёе de violoncelle» ձեռնարկը (հրատարակված 1840)։
Բեռնառդ Ռոմբերգ | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Bernhard Romberg |
Ծնվել է | նոյեմբերի 13, 1767(1767-11-13)[1][2] կամ նոյեմբերի 12, 1767(1767-11-12)[3][4] Դինկլագե, Vechta, Գերմանիա[3] |
Երկիր | Grand Duchy of Oldenburg |
Մահացել է | օգոստոսի 13, 1841(1841-08-13)[1][5][3] (73 տարեկան) Համբուրգ, Գերմանական միություն[3] |
Ժանրեր | դասական |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, երաժշտության ուսուցիչ և թավջութակահար |
Գործիքներ | թավջութակ |
Bernhard Romberg Վիքիպահեստում |