Բեռլինի ազատ համալսարան
From Wikipedia, the free encyclopedia
Բեռլինի ազատ համալսարան (ֆր.՝ Université libre de Berlin, անգլ.՝ Free University of Berlin) Գերմանիայի ամենակարևոր համալսարաններից մեկը և Բեռլինի չորս համալսարաններից ամենամեծը։ Կենտրոնացված հումանիտար, հասարակական գիտությունների, առողջապահության և բնական գիտությունների վրա` համալսարանը առանձնանում է իր ժամանակակից և միջազգային բնույթով։
Տեսակ | հանրային հետազոտությունների համալսարան, ազատ հասանելիության հրատարակություն, լրիվ համալսարան և University of Excellence? |
---|---|
Կարգախոս | Veritas, Iustitia, Libertas |
Հիմնադրված է | դեկտեմբերի 4, 1948[2] |
Ռեկտոր | Günter M. Ziegler? |
Ընդհանուր անձնակազմ | ▼7856 մարդ (2022)[3] |
Անդամակցություն | Գերմանացի ռեկտորների կոնֆերանս[4], Գերմանիայի համալսարանական սպորտային ֆեդերացիա[5], Եվրոպայի համալսարանների միություն[6], Informationsdienst Wissenschaft?[7], Բեռլինի համայնքային գործատուների միություն[8], Գերմանիայի համալսարանների գերազանցության նախաձեռնություն[9], Բեռլինի համալսարանների դաշինք[10], UFA / DFH / FGU?[11], ArXiv[12], German National Research Data Infrastructure (NFDI) e.V.?[13] և ORCID[14] |
Երկիր | Գերմանիա[15] |
Տեղագրություն | Բեռլին |
Հասցե | Kaiserswerther Str. 16-18, 14195 Berlin[16] |
Կայք | fu-berlin.de(գերմ.)(անգլ.) |
Freie Universität Berlin Վիքիպահեստում |
Բեռլինի ազատ համալսարանը գերմանական առաջատար համալսարաններից մեկն է, որն ընտրվել է գերմանական գերազանցության նախաձեռնության համար (ազգային մրցույթ համալսարանների համար, որը կազմակերպվել է Գերմանիայի Դաշնային կառավարության կողմից)[17]։
Միջազգային վարկանիշային աղյուսակում Բեռլինի ազատ համալսարանը դասվում է լավագույն համալսարանների շարքին։
Հիմնադրված Սառը պատերազմի տարիներին, համալսարանի անունը արտացոլում է այդ քաղաքի կարգավիճակը՝ որպես ազատ աշխարհի մաս, ի տարբերություն Արևելյան Բեռլինի և Գերմանիայի դեմոկրատական հանրապետության, որի կոմունիստական իշխանությունը ղեկավարում էր Բեռլինի Հումբոլդտի համալսարանը[18]։
Համալսարանը հայտնի է նաև իր օդերևութաբանական ինստիտուտով ։