Բադակտուցներ
From Wikipedia, the free encyclopedia
Բադակտուցներ (լատին․՝ Ornithorhynchidae), միանցքավորների կարգի ձվադրող կաթնասունների ընտանիք է։
Բադակտուց | |
Բադակտուց | |
Դասակարգում | |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Վերնադաս | Չորքոտանիներ (Tetrapoda) |
Դաս | Կաթնասուն (Mammalia) |
Ենթադաս | Նախագազաններ (Prototheria) |
Կարգ | Միանցքանիներ (Monotremata) |
Ընտանիք | Բադակտուցներ (Ornithorhynchidae) |
Ցեղ | Բադակտուց (Ornithorhynchus) |
Տեսակ | Բադակտուց (O. anatinus) |
Միջազգային անվանում | |
Ornithorhynchus anatinus Shaw, 1799 | |
Տարածվածություն և պահպանություն | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Վտանգման սպառնացող վիճակին մոտ գտնվող տեսակ Տաքսոնի տարածվածությունը |
Հանդիպում է միայն Ավստրալիայում։ Բադակտուցի տափակ մարմնի միջին երկարությունը 45 սմ է, պոչինը՝ 15 սմ։ Մազածածկը մուգ գորշ է՝ կազմված կոպիտ քստամազից և խիտ ենթաբրդից։ Նա բադի նման կտուց ունի, թռչունների նման ձու է ածում և շատ հատկանիշներով նման է սողուններին (արյունատար համակարգի կառուցվածքը, մարմնի ջերմաստիճանի խիստ տատանումները)։ Ձվերը (դնում է 1–2 ձու) նույնպես ավելի շատ նման են սողունների, քան թռչունների ձվերին։ Մինչդեռ կաթնասուններին բնորոշ հատկանիշներն անհամեմատ ավելի շատ են, իսկ հիմնականն այն է, որ ձվերից դուրս եկած ձագերին նա կերակրում է կաթով։ Բադակտուցներն ապրում են գետափնյա բներում, որոնց մուտքը գտնվում է ջրի տակ։ Կարճլիկ ոտքերի մատների արանքում եղած լողաթաղանթի շնորհիվ նրանք լավ լողում են, կարող են երկար ժամանակ մնալ ջրում՝ հայթայթելով տարբեր ջրային միջատներ, թրթուրներ, խխունջներ։
Ներկայումս բադակտուցների թիվը խիստ պակասել է, և որսն արգելված է։
Ընտանիքի միակ տեսակը բադակտուց (Ornithorhynchus anatinus)-ն է։