Առնոլֆո դի Կամբիո
From Wikipedia, the free encyclopedia
Առնոլֆո դի Կամբիո (իտալ.՝ Arnolfo di Cambio, մոտ 1240[1][2][3][…], Կոլե դի Վալ դ’Էլսա, Սիենա, Տոսկանա, Իտալիա - մոտ մարտի 8, 1302(1302-03-08)[1][4], Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[5]), իտալացի քանդակագործ և ճարտարապետ։
Առնոլֆո դի Կամբիո իտալ.՝ Arnolfo di Cambio | |
---|---|
Ծնվել է | մոտ 1240[1][2][3][…] |
Ծննդավայր | Կոլե դի Վալ դ’Էլսա, Սիենա, Տոսկանա, Իտալիա |
Մահացել է | մոտ մարտի 8, 1302(1302-03-08)[1][4] |
Վախճանի վայր | Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[5] |
Ոճ(եր) | Գոթիկա, Դուչենտո և Պրոտոռենեսանս |
Ուշագրավ աշխատանքներ | Dormitio Virginis?, Madonna dagli occhi di vetro?, Սուրբ Պետրոս, Սանտա Կրոչե եկեղեցի և Սանտա Մարիա դել Ֆիորե |
Arnolfo di Cambio Վիքիպահեստում |
Աշակերտել է Նիկոլո Պիզանոյին։ Քանդակագործական աշխատանքներում (Աննիբալդի կարդինալի դամբարանը՝ Հռոմի Սան-Ջովաննի ին Լաթերանո եկեղեցում, 1276, շատրվանի ֆիգուրներ, 1281, Ֆլորենցիայի տաճարի ճակատի քանդակները, մոտ 1300), հետևելով անտիկ կերպարներին, ձգտել է իր կերտվածքներին հաղորդել կենդանություն, մարմնական հզորություն, որը և նրան դարձրեց Պյտոռենեսանսի ականավոր քանդակագործը։ Ճարտարապետական գործերում (13-րդ դարի վերջին սկսված Սանտա-Կրոչե եկեղեցին և Պալացցո Վեքիոն Ֆլորենցիայում) նա իտալական գոթիկայի տիպիկ ներկայացուցիչն է։ 1296 թվականին սկսել է Ֆլորենցիայի տաճարի շինարարությունը։