Անտոնիո Վիվալդի
իտալացի կոմպոզիտոր, ջութակահար, մանկավարժ, դիրիժոր, կաթոլիկ քահանա / From Wikipedia, the free encyclopedia
Անտոնիո Լուչիո Վիվալդի (իտալ.՝ Antonio Lucio Vivaldi, մարտի 4, 1678(1678-03-04)[1][2][3][…], Վենետիկ, Վենետիկի հանրապետություն[4][5][6] - հուլիսի 28, 1741(1741-07-28)[1][2][3][…], Վիեննա, Ավստրիայի էրցհերցոգություն, Սրբազան Հռոմեական կայսրություն[5][6]), իտալացի կոմպոզիտոր, ջութակահար, մանկավարժ, դիրիժոր։ Ինչպես նաև եղել է կաթոլիկ եկեղեցու քահանա։
Անտոնիո Վիվալդի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Antonio Lucio Vivaldi |
Ի ծնե անուն | իտալ.՝ Antonio Lucio Vivaldi |
Ծնվել է | մարտի 4, 1678(1678-03-04)[1][2][3][…] Վենետիկ, Վենետիկի հանրապետություն[4][5][6] |
Երկիր | Վենետիկի հանրապետություն |
Մահացել է | հուլիսի 28, 1741(1741-07-28)[1][2][3][…] (63 տարեկան) Վիեննա, Ավստրիայի էրցհերցոգություն, Սրբազան Հռոմեական կայսրություն[5][6] |
Գերեզման | Վիեննա |
Ժանրեր | օպերա, կամերային երաժշտություն, եկեղեցական երաժշտություն, կոնցերտ, sinfonia? և սարդանա[7] |
Մասնագիտություն | կոմպոզիտոր |
Գործիքներ | ջութակ[4], կլավեսին և վիոլ դամոր[8] |
Աշխատավայր | Ospedale della Pietà?[8], Philip of Hesse-Darmstadt?[8] և Teatro San Angelo?[8] |
Ստորագրություն | |
Antonio Vivaldi Վիքիպահեստում |
Վիվալդին եղել է իր ժամանակների ամենահայտնի և ամենասիրված ջութակի վիրտուոզներից մեկը («ջութակի անհամեմատելի վիրտուոզ» ըստ ժամանակակիցների)։ Նա նաև հայտնի է որպես բարոկկո ժամանակաշրջանի ամենամեծ կոմպոզիտորներից մեկը, ինչպես և սոլո կոնցերտի՝ կոնչերտո գրոսսոյից ածանցված ժանրի ստեղծողը։ Նա ինչպես Իտալիայում, այնպես էլ ամբողջ Եվրոպայում զգալի ազդեցություն է թողել, որ կարող է չափվել այն փաստով, որ Բախը ավելի շատ Վիվալդիից է վերցրել և մշակել շատ աշխատանքներ, քան ցանկացած այլ երաժշտից։
Նրա գործունեությունը եղել է գործիքային երաժշտության բնագավառում, մասնավորապես ջութակի, սակայն հավասարապես նվիրվել է նաև բացառիկ տարբեր երաժշտական գործիքների, կրոնական երաժշտությանը և լիրիկական երաժշտությանը. դա հանգեցրել է մի շարք կոնցերտների, սոնատների, օպերաների և կրոնական ստեղծագործությունների ստեղծմանը։ Վիվալդին պարծեցել է, որ կարող է ավելի արագ նոր կոնցերտներ գրել, քան կրկնօրինակողը կարող էր արտագրել արդեն գրված ստեղծագործությունը։
Կաթոլիկ քահանային շեկ մազեր ունենալու համար անվանում էին il Prete rosso՝ «շիկահեր քահանա»՝ մականուն, որով ավելի հայտնի էր Վենետիկում, քան իր իսկական անունով, ինչպես նշում է Կառլո Գոլդոնին իր մեմուարներում։ Ինչպես 18-րդ դարի բազմաթիվ կոմպոզիտերների դեպքում, թե՛ նրա երաժշտությունը և թե՛ անունը մոռացվեցին նրա մահվանից հետո։ Նա ոչ մի հետաքրքրություն չէր առաջացնում երաժշտագետների մոտ մինչև 19-րդ դար, երբ Վիվալդիի ստեղծագործությունների վերաբացահայտվեցին Յոհան Սեբաստիան Բախի շնորհիվ։ Ինչևէ, նրա իրական և ավելի ամբողջական բացահայտումը տեղի ունեցավ 20-րդ դարի առաջին կեսին՝ այնպիսի գիտնականների և երաժշտագետների շնորհիվ, ինչպիսիք են Առնոլդ Շերինգը և Ալբերտո Ժանտիլին, ինչպես նաև Մարկ Պանշեղլի, Օլգա Ռուջի, Անջելո Էֆրիկյանի և Ջան Ֆրանչեսկո Մալիպիեռոյի ներգրավվածությամբ և Էզրա Փաունդի հետաքրքրվածության շնորհիվ։
Այժմ նրա որոշ գործիքային ստեղծագործություններ և հատկապես նրա 4 կոնցերտները՝ հայտնի որպես «Տարվա եղանակներ» ներառվում են դասական երաժշտության երգացանկի ամենահայտնի ստեղծագործությունների մեջ։