Անարձագանք սենյակ
From Wikipedia, the free encyclopedia
Անարձագանք սենյակ (անգլ.՝ Anechoic chamber), արտաքին աղմուկները և էլեկտրամագնիսական ալիքներն արգելափակող վայր։ Սենյակն արգելափակում է ձայների 99,99%-ը։ Գինեսի ռեկորդների գրքում այն գրանցված է որպես աշխարհի ամենալուռ վայր։ Սենյակը գտնվում է ԱՄՆ-ի Հարավային Մինեապոլիսի Օրֆիլդի Լաբորատորիայում (անգլ.՝ Orfield Laboratories):
«Անարձագանք սենյակ» տերմինը առաջին անգամ առաջարկել է ձայնագիտության մասնագետ Լեո Բերանեկը։ Սենյակի հիմնադիրը և տնօրենը Սթիվեն Օլֆրիդն է։ Սենյակում ամենաերկար ժամանակահատվածը, որին դիմացել են մարդիկ՝ նամանավանդ լույսն անջատած վիճակում, կազմել է ոչ ավելի քան 45 րոպե։ Օրֆիլդը, կարողացել է դիմանալ միայն 30 րոպե։ Նրա համոզմամբ մարդուն ավելի շատ շեղում է ոչ թե աղմուկը, այլ լռությունը[1]։