Էլեկտրամագնիսական ճառագայթում
From Wikipedia, the free encyclopedia
Էլեկտրամագնիսական ճառագայթում, էլեկտրամագնիսական ալիքներ, տարածության մեջ տարածվող էլեկտրամագնիսական դաշտի վիճակի փոփոխությունը։ Ըստ հաճախային տիրույթի, էլեկտրամագնիսական ճառագայթները բաժանվում են՝
- ռադիոալիքներ
- տերահերցային ճառագայթում
- ինֆրակարմիր ճառագայթներ
- տեսանելի ճառագայթում
- ուլտրամանուշակագույն ճառագայթներ
- ռենտգենյան ճառագայթներ
- գամմա ճառագայթներ
Էլեկտրամագնիսական ճառագայթումը կարող է տարածվել բոլոր միջավայրերում։ Վակուումում էլեկտրամագնիսական ճառագայթումը տարածվում է առանց մարման՝ անկախ հեռավորությունից, բայց որոշ դեպքերում նաև բավականին լավ է տարածվում նյութական միջակայքում՝ ինչ որ չափով փոխելով իր վարքը։